00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»․ ցուցմունք են տվել «տուժողները»

© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Վարդանյանի աջակիցները հայտարարություն էին տարածել, որ մինչ օրս չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Ռուբեն Վարդանյանն անձամբ հանցագործություն է կատարել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Բաքվում կայացել է գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա դատավարության ընթացքում ցուցմունքներ են տվել 2 տասնյակից ավելի իբրև թե տուժողներ, որոնք պատմել են, թե որտեղ, ինչ հանգամանքներում են վիրավորվել և այլն։
© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Рубен Варданян во время суда (7 октября 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ըստ հրապարակման՝ «տուժածներից» մեկին` ոմն Խալիդ Հասանովի, Ռուբեն Վարդանյանը հարց է ուղղել, թե արդյոք իրեն ճանաչո՞ւմ է։ Վերջին նշել է, որ «ճանաչել է մամուլից և սոցիալական ցանցերից»։
© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Рубен Варданян во время суда (7 октября 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Շինծու դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 14-ին։
© PhotoՌուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Рубен Варданян во время суда (7 октября 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2025
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Free Armenian Prisoners նախաձեռնությունը հայտարարություն տարածեց, թե Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարության» մեկնարկից ութ ամսից ավելի է անցել, սակայն չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն է կատարել։
Նախաձեռնությունը հիշեցնում էր, որ «դատական գործընթացի» սկզբից` 2025 թվականի հունվարից, դատական 36 նիստ է կայացել։ Գործը քննվում է ռազմական դատարանում՝ առանձին Արցախի մյուս նախկին ղեկավարների գործից։ Թեև ադրբեջանական իշխանությունները խոստացել էին բաց գործընթաց, դրան թույլատրվել է մասնակցել միայն պետական լրատվական գործակալությանը, իսկ անկախ միջազգային դիտորդների բոլոր հարցումները մերժվել կամ անտեսվել են։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով:
Լրահոս
0