https://arm.sputniknews.ru/20251007/ashkharhum-baci-rusastanic-voreve-meky-chuni-mvodulajin-ashkhatvogh-atvomakajan-qvocharjan-94330269.html
Աշխարհում, բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային աշխատող ատոմակայան. Քոչարյան
Աշխարհում, բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային աշխատող ատոմակայան. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ մեր ատոմակայանը փակման թեման երկար տարիներ Թուրքիայի օրակարգում է եղել ու դեռ կա։ 07.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-07T12:26+0400
2025-10-07T12:26+0400
2025-10-07T12:58+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ատոմակայան
ռուսաստան
հայաստան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/295/28/2952853_0:0:3085:1736_1920x0_80_0_0_f3ac9c3043994a6ad1f483b82f5124c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհում այսօր բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային լիցենզավորված աշխատող ատոմակայան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով հարցին, թե այսօր ՀՀ կառավարությունը փնտրտուքների մեջ է նոր ատոմակայանի կառուցման հարցում և ձգտում է մոդուլային տիպի նոր էներգաբլոկ ունենալ։Նա նկատեց` վերջին տարիների ընթացքում անընդհատ այդ նույն բանն է լսում, որ նոր ատոմակայան են ուզում կառուցել, սակայն որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվում։Ինչ վերաբերում է նրան, որ ավելի շատ Թուրքիան է շահագրգիռ, որ մեր ատոմակայանը փակվի, Քոչարյանը հիշեցրեց, որ այդ թեման երկար տարիներ այդ երկրի օրակարգում է եղել։«Ես չեմ բացառում, որ սա Թուրքիայի հերթական պահանջի կատարմանն ուղղված քայլ է մեր իշխանությունների կողմից` ցուցադրելու, որ հայկական կողմն ինչ–որ բան է անում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,– հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։Նա պատմեց` երբ ընտրվեց ՀՀ նախագահ, Հայաստանը ԵՄ–ի հետ պարտավորություն ուներ ատոմակայանի փակման հետ կապված։Մյուս միջուկային ռեակտորը կլինի փոքր մոդուլային, 5 գործընկերոջ հետ քննարկում կա․ Փաշինյան«Մի վարկ էր ժամանակին ստորագրվել, որի պայմաններից մեկը հետևյալն էր` ԵՄ–ն գումար էր տալիս Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ բլոկը կառուցելու համար և դրա դիմաց պետք է փակվեր ատոմակայանը։ Բավականին ծանր բանակցություններ վարեցի` մոտ 1–1.5 տարի և հրաժարվեցի։ Նույնիսկ այն ժամանակ կոնսերվացիայի ենք ենթարկել 5–րդ բլոկի շինարարությունը, սակայն հետո ասացի, որ այդ վարկի շարունակությունը մեզ պետք չէ ու կոնսերվացրել ենք ծրագիրը։ Դրանից հետո «Գազպրոմի» շնորհիվ ավարտին ենք հարցրել այդ ծրագիրը»,– ընդգծեց նա։Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/295/28/2952853_154:0:2883:2047_1920x0_80_0_0_d4cf931c11e26fb128da7347b254275d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, ռուսաստան, հայաստան, ռոբերտ քոչարյան, видео
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, ռուսաստան, հայաստան, ռոբերտ քոչարյան, видео
Աշխարհում, բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային աշխատող ատոմակայան. Քոչարյան
12:26 07.10.2025 (Թարմացված է: 12:58 07.10.2025) ՀՀ 2–րդ նախագահը հիշեցրեց, որ մեր ատոմակայանը փակման թեման երկար տարիներ Թուրքիայի օրակարգում է եղել ու դեռ կա։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհում այսօր բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային լիցենզավորված աշխատող ատոմակայան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով հարցին, թե այսօր ՀՀ կառավարությունը փնտրտուքների մեջ է նոր ատոմակայանի կառուցման հարցում և ձգտում է մոդուլային տիպի նոր էներգաբլոկ ունենալ։
«Երբ որ խելոք դեմքով ասում են` փնտրում ենք, չգիտեմ` ուր են գնում` Կանադա, Արգենտինա և այլն... Ժողովուրդ ջան, չկա՛։ Այսօր չկա՛ն նման ատոմակայաններ։ Միայն մի փոքրիկ էքսպերիմենտալ կայան կա Չինաստանում։ Այդ բոլոր խոսակցությունները թոզ փչելու, անտուրաժ ստեղծելու տպավորության մասին է, որ խոշոր, եկարատև ծրագրերի մասին են խոսում, որ Հայաստանի ապագան պայծառ է։ Դրանք բոլորը պարապ խոսակցություններ են»,– հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահը։
Նա նկատեց` վերջին տարիների ընթացքում անընդհատ այդ նույն բանն է լսում, որ նոր ատոմակայան են ուզում կառուցել, սակայն որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվում։
Ինչ վերաբերում է նրան, որ ավելի շատ Թուրքիան է շահագրգիռ, որ մեր ատոմակայանը փակվի, Քոչարյանը հիշեցրեց, որ այդ թեման երկար տարիներ այդ երկրի օրակարգում է եղել։
«Ես չեմ բացառում, որ սա Թուրքիայի հերթական պահանջի կատարմանն ուղղված քայլ է մեր իշխանությունների կողմից` ցուցադրելու, որ հայկական կողմն ինչ–որ բան է անում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,– հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա պատմեց` երբ ընտրվեց ՀՀ նախագահ, Հայաստանը ԵՄ–ի հետ պարտավորություն ուներ ատոմակայանի փակման հետ կապված։
«Մի վարկ էր ժամանակին ստորագրվել, որի պայմաններից մեկը հետևյալն էր` ԵՄ–ն գումար էր տալիս Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ բլոկը կառուցելու համար և դրա դիմաց պետք է փակվեր ատոմակայանը։ Բավականին ծանր բանակցություններ վարեցի` մոտ 1–1.5 տարի և հրաժարվեցի։ Նույնիսկ այն ժամանակ կոնսերվացիայի ենք ենթարկել 5–րդ բլոկի շինարարությունը, սակայն հետո ասացի, որ այդ վարկի շարունակությունը մեզ պետք չէ ու կոնսերվացրել ենք ծրագիրը։ Դրանից հետո «Գազպրոմի» շնորհիվ ավարտին ենք հարցրել այդ ծրագիրը»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ
որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ
խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։