00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի. Բաբկեն Թունյան

© Sputnik / Asatur YesayantsԲաբկեն Թունյան
Բաբկեն Թունյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2025
Բաժանորդագրվել
Թունյանի խոսքով` կընդլայնվի ՊԵԿ–ի գործիքակազմը. քաղաքացու համաձայնության դեպքում հարկային մարմինը ինքնուրույն կիմանա ավանդից ստացված եկամուտների մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Ինչպես հայտնի է, վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիրը լրացրած լինեն մինչև նոյեմբերի 1–ը։ Գործող կարգավորմամբ քաղաքացին պարտավոր է ինքը լրացնել հայտարարագիրը, անգամ եթե բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի։
«Եթե քաղաքացին գտնում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն` աշխատավարձ և այլն, ինքը որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել այդ համակարգ: Վերջնաժակետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել»,– առաջարկվող փոփոխությունը ներկայացրել է Թունյանը։
Պատգամավորի խոսքով` այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի։ Միևնույն ժամանակ Թունյանը շեշտել է, որ սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ՊԵԿ-ին անհասանելի այլ եկամուտներ, և ինքը պետք է դա հայտարարագրեր:
«Եթե ապագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ, բայց քաղաքացին չի լրացրել դրանք, ապա դրա համար արդեն` անկախ այս համակարգից, որոշակի պատասխանատվություն կա, որը պահպանվելու է»,- նշել է Թունյանը։
Հերթերի պատճառով նույնականացման քարտ չստացած քաղաքացին որևէ կերպ չի տուժի. Նելլի Դավթյան
Պատգամավորը հավելել է, որ այն քաղաքացիները, որոնք հայտարարագիր լրացնելով ցանկանում են օգտվել պետության կողմից տրամադրվող սոցիալական երաշխիքներից` կրթական, առողջապահական ոլորտներում 100 հազար դրամի շրջանակում կատարված ծախսերի դիմաց փոխհատուցումից, ապա անպայման պետք է իրենք լրացնեն և չթողնեն ինքնաշխատ տարբերակի։

«Քանի որ ՊԵԿ–ը քաղաքացու փոխարեն ինքնաշխատ է լրացնելու, պետք է ընդալայնենք ՊԵԿ գործիքակազմը։ Քաղաքացու կողմից համաձայնություն տալու դեպքում ՊԵԿ–ը կարող է բանկերից ստանալ ավանդներից ստացած եկամուտների մասին տվյալներն ու ինքնաշխատ լրացնել։ Եթե քաղաքացին չի ցանկանում, ապա ինքն է մտնում և ավելացնում»,– ընդգծեց Թունյանը։

Նախագծի փոփոխությունները, ըստ Բաբկեն Թունյանի, կփորձեն ԱԺ բերել արտահերթ նիստով, որ հնարավոր լինի այն ընդունել մինչև այս տարվա նոյեմբերի 1–ը։
ՀՀ–ում քաղաքացին չի տուգանվի, եթե հայտարարագրում չնշի եկամտի ամսաթիվը. մանրամասներ
Լրահոս
0