https://arm.sputniknews.ru/20251003/turkish-airlines-y-hajastani-ughghutjamb-trichqner-ksksi-arajikajum-sargis-khandanjan-94209063.html
«Turkish Airlines-ը Հայաստանի ուղղությամբ թռիչքներ կսկսի առաջիկայում. Սարգիս Խանդանյան
«Turkish Airlines-ը Հայաստանի ուղղությամբ թռիչքներ կսկսի առաջիկայում. Սարգիս Խանդանյան
Sputnik Արմենիա
Սարգիս Խանդանյանի խոսքով` Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորելու համար որևէ խոչընդոտ չկա։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T12:22+0400
2025-10-03T12:22+0400
2025-10-03T12:22+0400
հայաստան
թուրքիա
թռիչք
չվերթ
սարգիս խանդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604127_0:78:1500:922_1920x0_80_0_0_3a1561713671528008fd5c139c1e3166.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հստակ ժամկետ, թե երբ կսկսվեն «Turkish Airlines»-ի` Հայաստանի ուղղությամբ չվերթերը, դեռ չկա։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ իշխանական պատգամավորը հիշեցրեց, որ թուրքական ավիաուղիների մուտքը հայկական շուկա արդեն տասնյակ տարիներ քննարկվում է։«Սակայն քաղաքական պատճառներով Հայաստան չի մտել։ Բայց Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, ու հաղորդագրության մեջ կար նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել գործակցությունը։ Հետո թուրքական ավիաընկերությունը հայտնեց, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան»,- նշեց Խանդանյանը։Նա վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորելու համար որևէ խոչընդոտ չկա. ՀՀ-ն սպասում է թուրքական կողմի գործուն քայլերին։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1760/41/17604127_84:0:1417:1000_1920x0_80_0_0_cac1b3a05d27c5b1a62690a20335a065.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, թռիչք, չվերթ, սարգիս խանդանյան
հայաստան, թուրքիա, թռիչք, չվերթ, սարգիս խանդանյան
«Turkish Airlines-ը Հայաստանի ուղղությամբ թռիչքներ կսկսի առաջիկայում. Սարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյանի խոսքով` Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորելու համար որևէ խոչընդոտ չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հստակ ժամկետ, թե երբ կսկսվեն «Turkish Airlines»-ի` Հայաստանի ուղղությամբ չվերթերը, դեռ չկա։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։
«Չգիտեմ՝ երբ կլինի, քանի որ կան տեխնիկական հարցեր, սակայն մի բան հստակ է, որ տեղի կունենան առաջիկայում։ Կան տեխնիկական հարցեր և իրավական հարցեր, լիցենզիայի հետ կապված հարցեր»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ իշխանական պատգամավորը հիշեցրեց, որ թուրքական ավիաուղիների մուտքը հայկական շուկա արդեն տասնյակ տարիներ քննարկվում է։
«Սակայն քաղաքական պատճառներով Հայաստան չի մտել։ Բայց Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, ու հաղորդագրության մեջ կար նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել գործակցությունը։ Հետո թուրքական ավիաընկերությունը հայտնեց, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան»,- նշեց Խանդանյանը։
Նա վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորելու համար որևէ խոչընդոտ չկա. ՀՀ-ն սպասում է թուրքական կողմի գործուն քայլերին։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը
ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։