https://arm.sputniknews.ru/20251003/qaghaqakan-hashverahardari-hertakan-apacujc-majr-atvory-miqajel-srbazani-datavtshri-masin-94236356.html
Քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց․ Մայր աթոռը՝ Միքայել սրբազանի դատավճռի մասին
Քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց․ Մայր աթոռը՝ Միքայել սրբազանի դատավճռի մասին
Sputnik Արմենիա
Մայր աթոռը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմի կիրառմանը Միքայել սրբազանի իրավունքների վերականգնման համար։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T19:13+0400
2025-10-03T19:13+0400
2025-10-03T19:15+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատավոր
դատավճիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92826602_0:181:1600:1081_1920x0_80_0_0_cf774fc2c2fa07bd51e1a460fcc68e4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը։Ավելի վաղ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կարդաց Միքայել սրբազանի դատավճիռը, որով բարձրաստիճան հոգևորականն ազատազրկվեց 2 տարի ժամկետով։Մայր աթոռը շեշտում է՝ սա խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։Մայր աթոռն ընդգծում է՝ հետամուտ են լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Միքայել սրբազանի արդար իրավունքները վերականգնելու համար։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1c/92826602_0:31:1600:1231_1920x0_80_0_0_f371a823e6758be7e95835e02179f71a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, դատավճիռ
մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատավոր, դատավճիռ
Քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույց․ Մայր աթոռը՝ Միքայել սրբազանի դատավճռի մասին
19:13 03.10.2025 (Թարմացված է: 19:15 03.10.2025) Մայր աթոռը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմի կիրառմանը Միքայել սրբազանի իրավունքների վերականգնման համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է։ Այս մասին
հայտարարություն է տարածել Մայր աթոռը։
Ավելի վաղ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կարդաց Միքայել սրբազանի դատավճիռը, որով բարձրաստիճան հոգևորականն ազատազրկվեց 2 տարի ժամկետով։
Մայր աթոռը շեշտում է՝ սա խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Մայր աթոռն ընդգծում է՝ հետամուտ են լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Միքայել սրբազանի արդար իրավունքները վերականգնելու համար։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի
դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։