00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը. Էլինար Վարդանյան

© Sputnik / Asatur Yesayants«Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը Sputnik Արմենիայում
«Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2025
«Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով՝ այսօր դատավորների մեծ մասը դարձել է իշխանությունների համակատարն ու նրանց ցանկությամբ վճիռներ դակողը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Միամտություն կլինի ակնկալել կամ հավատալ, որ դատարանն այսօր արդարադատություն է անելու։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Դատարանն իր կողմնակալությունն արդեն ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել սրբազանին ճանաչեց մեղավոր։ Այս պարագայում որևէ դրական ելք ակնկալել այս դատարանից միամտություն է»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ եթե այսօր պատիժ նշանակեն Միքայել սրբազանին, և այն լինի ազատազրկման ձևով, ապա բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ դատում են մեր խիղճն ու հավատը։
Պատգամավորը շեշտեց, որ որոշ բացառություններով՝ դատավորների մեծ մասը դարձել է այս իշխանությունների կամքը կատարող և նրանց համար վճիռներ դակող։ Ըստ նրա՝ առաջին բանը, որ պետք է արվի իշխանությունների հեռանալուց հետո, դատական համակարգը շտկելն է՝ այն վերածելով իսկապես անկախ և օրենքով առաջնորդվող դատական համակարգի։
«Այսօր մենք ունենք դատավորներ, որոնք ծառայում են առանձին տերերի»,- հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Հավելենք, որ դատախազը միջնորդել է Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին։
Լրահոս
0