https://arm.sputniknews.ru/20251002/mak-i-ashkhatanqum-khndirnery-shat-en-bajc-mak-ic-lav-ban-arajzhm-chka-putin-94197189.html
ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա. Պուտին
ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ուկրաինական հակամարտության մասին։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T21:02+0400
2025-10-02T21:02+0400
2025-10-02T21:05+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
ամն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94196090_0:41:1280:761_1920x0_80_0_0_8089dc364d658cc9a224069853b85ed9.jpg
ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա, դա ևս պետք է խոստովանել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում։«Խնդիրը ՄԱԿ-ը չէ, այլ այն, թե ինչպես ենք օգտագործում ՄԱԿ-ի հնարավորությունները։ ՄԱԿ-ի համակարգում ներդրված ներուժը դեռ նոր է սկսում բացահայտվել։ Եվ վստահ եմ, որ գալիք նոր դարաշրջանում դա տեղի կունենա, ընդ որում՝ արագ», - ասել է Պուտինը։Նրա խոսքով՝ կազմակերպությունը դժվարությունների է բախվում, պետք է հարմարվի իրողություններին, այս գործընթացում կարևոր է, որ չխեղաթյուրվի կազմակերպության սկզբնական իմաստը: ՌԴ նախագահն ընդգծել է` աշխարհակարգի միասնական սկզբունք հիմա չկա։«Մենք մտել ենք որոնելով և շոշափելով շարժվելու ժամանակաշրջան»,– հավելել է Պուտինը։ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը ձգտում է լիարժեք վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները` չնայած երկրների միջև առկա հակասություններին և դիրքորոշումների տարբերությանը։«Բայց խոշոր տերությունների դեպքում դա նորմալ է. կարևորն այն է, թե ինչպես լուծել այդ խնդիրները», - ասել է Պուտինը:Նա հավելել է` եթե ԱՄՆ-ի ղեկավարը լիներ Դոնալդ Թրամփը, ուկրաինական հակամարտությունը կարող էր և չլինել. ամերիկյան գործող վարչակազմն իր շահերի մասին խոսում է շիտակ ու առանց ավելորդ երեսպաշտության։«Ուկրաինական ողբերգությունը ցավ է ուկրաինացիների և ռուսների համար... Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ այնտեղ նացիզմ էին բուծում, թքած ունեին ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական շահերի վրա», - հայտարարել է Պուտինը` նշելով, որ ուկրաինացիները գլոբալիստների համար թնդանոթի միս են։«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 22-րդ ամենամյա նիստն անցկացվում է Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակում ելույթ կունենան մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:Կազմակերպիչները միջոցառման գլխավոր նպատակ են նախանշել բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների որոնումը և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիները:Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Проблем в работе ООН очень много, но лучше, чем ООН сейчас, ничего нет — Путин
Sputnik Արմենիա
Проблем в работе ООН очень много, но лучше, чем ООН сейчас, ничего нет — Путин
2025-10-02T21:02+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94196090_265:0:1280:761_1920x0_80_0_0_b7b9c42a4f5ee74c111658ec5fa0467d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա. Պուտին
21:02 02.10.2025 (Թարմացված է: 21:05 02.10.2025) ՌԴ նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ուկրաինական հակամարտության մասին։
ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա, դա ևս պետք է խոստովանել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում։
«Խնդիրը ՄԱԿ-ը չէ, այլ այն, թե ինչպես ենք օգտագործում ՄԱԿ-ի հնարավորությունները։ ՄԱԿ-ի համակարգում ներդրված ներուժը դեռ նոր է սկսում բացահայտվել։ Եվ վստահ եմ, որ գալիք նոր դարաշրջանում դա տեղի կունենա, ընդ որում՝ արագ», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը դժվարությունների է բախվում, պետք է հարմարվի իրողություններին, այս գործընթացում կարևոր է, որ չխեղաթյուրվի կազմակերպության սկզբնական իմաստը: ՌԴ նախագահն ընդգծել է` աշխարհակարգի միասնական սկզբունք հիմա չկա։
«Մենք մտել ենք որոնելով և շոշափելով շարժվելու ժամանակաշրջան»,– հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը ձգտում է լիարժեք վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները` չնայած երկրների միջև առկա հակասություններին և դիրքորոշումների տարբերությանը։
«Բայց խոշոր տերությունների դեպքում դա նորմալ է. կարևորն այն է, թե ինչպես լուծել այդ խնդիրները», - ասել է Պուտինը:
Նա հավելել է` եթե ԱՄՆ-ի ղեկավարը լիներ Դոնալդ Թրամփը, ուկրաինական հակամարտությունը կարող էր և չլինել. ամերիկյան գործող վարչակազմն իր շահերի մասին խոսում է շիտակ ու առանց ավելորդ երեսպաշտության։
«Ուկրաինական ողբերգությունը ցավ է ուկրաինացիների և ռուսների համար... Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ այնտեղ նացիզմ էին բուծում, թքած ունեին ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական շահերի վրա», - հայտարարել է Պուտինը` նշելով, որ ուկրաինացիները գլոբալիստների համար թնդանոթի միս են։
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 22-րդ ամենամյա նիստն անցկացվում է Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակում ելույթ կունենան մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:
Կազմակերպիչները միջոցառման գլխավոր նպատակ են նախանշել բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների որոնումը և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիները: