https://arm.sputniknews.ru/20250927/putini-arajarky-tujl-kta-khusapel-sparazinutjunneri-mrcavazqic-lavrvov-93987427.html
Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով
Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է ռազմավարական կայունության վերաբերյալ Մոսկվայի տեսլականը: 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T21:24+0400
2025-09-27T21:24+0400
2025-09-27T21:50+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
սերգեյ լավրով
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93986214_0:0:1240:697_1920x0_80_0_0_e2b5116a3ce8e3ac882257eb6bec4aaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍՊԿ) սահմանափակումները, թույլ կտա խուսափել ռազմավարական սպառազինությունների մրցավազքից: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Նախարարը համոզված է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում տիրող իրավիճակի համար՝ խուսափելու այն ռիսկերից, որոնք կարող են մարդկությանը նոր պատերազմի մեջ գցել: ՌՀՍՊԿ-ի շուրջ երկխոսությունը կնպաստի նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում ընդհանուր մթնոլորտի բարելավմանը։Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի գիծը. ԼավրովՆրա խոսքով՝ Մոսկվան որոշակի հույսեր է կապում Վաշինգտոնի հետ երկխոսությունը շարունակելու հարցում և պրագմատիզմի ձգտում է տեսնում Թրամփի վարչակազմի մոտ:Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է էքսպանսիան և «ի հեճուկս դեռևս խորհրդային առաջնորդներին տրված հավաստիացումների՝ ոչ մի թիզ դեպի արևելք չգնալ»` ընդհուպ մոտենում Ռուսաստանի սահմաններին։Իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա հարձակվելու մտադրություն չունի և չի ունեցել։Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան սկզբից ի վեր բաց է եղել և մնում է բաց բանակցությունների համար, սակայն մինչ օրս ո՛չ Կիևը, ո՛չ էլ նրա արևմտյան դաշնակիցները չեն ցուցաբերել արդար բանակցություններ վարելու պատրաստակամություն։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է 2026-ի փետրվարի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում շարունակել հավատարիմ մնալ ՌՀՍՊԿ-ին համապատասխան սահմանափակումներին: Ռուսաստանը որոշում կկայացնի ՌՀՍՊԿ-ի տարեկան կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման մասին՝ իրավիճակի վերլուծության հիման վրա։ ՌԴ-ն կարծում է, որ ՌՀՍՊԿ-ի համաձայն սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունք կտան, եթե ԱՄՆ-ն փոխադարձաբար պատասխանի:ՌԴ-ն հուսով է՝ Ուկրաինայում կարգավորման գործընթացը խաթարելու փորձերը կխափանվեն․ Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
На РФ и США лежит особая ответственность за положение дел в мире, за избежание рисков, способных ввергнуть человечество в новую войну.
Sputnik Արմենիա
На РФ и США лежит особая ответственность за положение дел в мире, за избежание рисков, способных ввергнуть человечество в новую войну.
2025-09-27T21:24+0400
true
PT1M02S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93986214_138:0:1067:697_1920x0_80_0_0_78dcf89a5f02ca29f050cbaeeb77ac87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, տեսանյութեր, տեսանյութ, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, տեսանյութեր, տեսանյութ, видео
Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով
21:24 27.09.2025 (Թարմացված է: 21:50 27.09.2025) Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է ռազմավարական կայունության վերաբերյալ Մոսկվայի տեսլականը:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍՊԿ) սահմանափակումները, թույլ կտա խուսափել ռազմավարական սպառազինությունների մրցավազքից: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
Նախարարը համոզված է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում տիրող իրավիճակի համար՝ խուսափելու այն ռիսկերից, որոնք կարող են մարդկությանը նոր պատերազմի մեջ գցել: ՌՀՍՊԿ-ի շուրջ երկխոսությունը կնպաստի նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում ընդհանուր մթնոլորտի բարելավմանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան որոշակի հույսեր է կապում Վաշինգտոնի հետ երկխոսությունը շարունակելու հարցում և պրագմատիզմի ձգտում է տեսնում Թրամփի վարչակազմի մոտ:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է էքսպանսիան և «ի հեճուկս դեռևս խորհրդային առաջնորդներին տրված հավաստիացումների՝ ոչ մի թիզ դեպի արևելք չգնալ»` ընդհուպ մոտենում Ռուսաստանի սահմաններին։
«Ավելին` գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքներ, որին մեղադրում են այն բանում, որ նա ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների վրա», - ընդգծել է նախարարը:
Իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա հարձակվելու մտադրություն չունի և չի ունեցել։
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան սկզբից ի վեր բաց է եղել և մնում է բաց բանակցությունների համար, սակայն մինչ օրս ո՛չ Կիևը, ո՛չ էլ նրա արևմտյան դաշնակիցները չեն ցուցաբերել արդար բանակցություններ վարելու պատրաստակամություն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է 2026-ի փետրվարի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում շարունակել հավատարիմ մնալ ՌՀՍՊԿ-ին համապատասխան սահմանափակումներին: Ռուսաստանը որոշում կկայացնի ՌՀՍՊԿ-ի տարեկան կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման մասին՝ իրավիճակի վերլուծության հիման վրա։ ՌԴ-ն կարծում է, որ ՌՀՍՊԿ-ի համաձայն սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունք կտան, եթե ԱՄՆ-ն փոխադարձաբար պատասխանի: