00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Ազգային ժողովը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում բավականին կոշտ ձևակերպումներով քննադատել էին ընդդիմադիր խմբակցության նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58, կողմ` 26, ձեռնպահ` 2 պատգամավոր։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին, երբ խորհրդարանում ներկայացվում էր նախագիծը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից 300–ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Իշխանությունը Հայոց ցեղասպանության նսեմացման քաղաքականություն է վարում․ Արթուր Խաչատրյան
Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ հայտարարեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն եզրահանգման է եկել, որ այս նախագծի ընդունումն այս պահին անհրաժեշտ չէ, քանի որ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը։ Ուստի նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կառավարությունից նշել էին, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:
Ավելի վաղ՝ ապրիլի 22–ին Ազգային ժողովում այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։
Լրահոս
0