https://arm.sputniknews.ru/20250930/ishkhanutjuny-hajvoc-ceghaspanutjan-nsemacman-qaghaqakanutjun-e-varum-artur-khachatrjan-94079108.html
Իշխանությունը Հայոց ցեղասպանության նսեմացման քաղաքականություն է վարում․ Արթուր Խաչատրյան
Իշխանությունը Հայոց ցեղասպանության նսեմացման քաղաքականություն է վարում․ Արթուր Խաչատրյան
Sputnik Արմենիա
1-ին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց... 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T13:27+0400
2025-09-30T13:27+0400
2025-09-30T13:28+0400
արծվիկ մինասյան
գեղամ մանուկյան
քրիստինե վարդանյան
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
աժ (ազգային ժողով)
քննարկում
ալխաս ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87180547_0:1:1200:676_1920x0_80_0_0_a8ef44697680f6989a1f6456e67793c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ «Հայաստան» խմբակցությունը 1-ին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկмում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100–պատիկից 300–պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն եզրահանգմանն է եկել, որ այս նախագծի ընդունումն այս պահին անհրաժեշտ չէ, քանի որ «Քրեական օրենսգրքի» 136-րդ հեդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականցումը։ Ուստի, նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին զարմացրին իշխանական պատգամավորի ձևակերպումները։«Ըստ ձեզ՝ որո՞նք են պատեհության չափանիշները և ո՞րն է պատեհ պահը, որ կարելի է այս նախագիծը ընդունել։ Այս քաղաքական թիմը ցեղասպանության նսեմացման քաղաքականություն է վարում, և բանը հասել է նրան, որ Լեմկինի ինստիտուտն է դատապարտում Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները ապրիլի 24-ի վերաբերյալ»,- հիշեցրեց Խաչատրյանը։Ալխաս Ղազարյանը պնդեց, որ ՀՀ որևէ քաղաղացի չի հերքել ու չի հերքելու Ցեղասպանության փաստը։«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում հիմնավորեց, թե ինչի համար են հենց հիմա բերել այս նախագիծը ԱԺ։Այնուհետև, ելույթ ունեցան ՔՊ-ական մի շարք պատգամավորներ, որոնք բավականին կոշտ ձևակերպումներով քննադատեցին ընդդիմադիր խմբակցության նախագիծը՝ նշելով, որ ՀՀ նախկին նախագահների ժամանակ Ցեղասպանության մասին ավելի վատ արտահայտություններ են հնչել։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ ամիսներ շարունակ լսում է իշխանության պատգամավորներին ու այդպես էլ չի հասկանում՝ խնդիրը ո՞րն է։ Ըստ նրա՝ իշխանության միակ հիմնավորումն այն է, որ անընդհատ մատնանշվում է, թե արդեն իսկ կա «Քրեական օրենսգրքի» 136-րդ հդվածը, որ քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանությունների մերժման համար։«Ընդհանրապես հայ մարդն այս նախագծի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Խնդիր կարող է ունենալ միայն այն մարդը կամ ղեկավարը, ում թիմը, օրինակ, երբ Իսրայելի վարչապեն ուղիղ եթերում ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, հաջորդ օրն ասում է՝ պետք է հասկանանք, այդ ճանաչումը մեզ համար ի՞նչ խնդիր է լուծում։ Լավ է՝ չենք դատապարտել Նեթանյահույի հայտարարությունը, լավ է դատապարտող խիստ նոտա չեք հղել։ Այ, դուք, բնականաբար, այս նախագծի հետ խնդիր կունենաք, ոնց չեք ունենա»,- հայտարարեց Վարդանյանը։Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կառավարությունից նշել էին, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:Ավելի վաղ՝ ապրիլի 22–ին Ազգային ժողովում այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87180547_150:0:1051:676_1920x0_80_0_0_b83f5a617bb3d9ff8e2f92825b8427a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արծվիկ մինասյան, գեղամ մանուկյան, քրիստինե վարդանյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, աժ (ազգային ժողով), քննարկում, ալխաս ղազարյան
արծվիկ մինասյան, գեղամ մանուկյան, քրիստինե վարդանյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, աժ (ազգային ժողով), քննարկում, ալխաս ղազարյան
Իշխանությունը Հայոց ցեղասպանության նսեմացման քաղաքականություն է վարում․ Արթուր Խաչատրյան
13:27 30.09.2025 (Թարմացված է: 13:28 30.09.2025) 1-ին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ «Հայաստան» խմբակցությունը 1-ին ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ օրենսդրական փոփոխություններով առաջարկмում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100–պատիկից 300–պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն եզրահանգմանն է եկել, որ այս նախագծի ընդունումն այս պահին անհրաժեշտ չէ, քանի որ «Քրեական օրենսգրքի» 136-րդ հեդվածն արդեն իսկ նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականցումը։ Ուստի, նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին զարմացրին իշխանական պատգամավորի ձևակերպումները։
«Ըստ ձեզ՝ որո՞նք են պատեհության չափանիշները և ո՞րն է պատեհ պահը, որ կարելի է այս նախագիծը ընդունել։ Այս քաղաքական թիմը ցեղասպանության նսեմացման քաղաքականություն է վարում, և բանը հասել է նրան, որ Լեմկինի ինստիտուտն է դատապարտում Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները ապրիլի 24-ի վերաբերյալ»,- հիշեցրեց Խաչատրյանը։
Ալխաս Ղազարյանը պնդեց, որ ՀՀ որևէ քաղաղացի չի հերքել ու չի հերքելու Ցեղասպանության փաստը։
«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում հիմնավորեց, թե ինչի համար են հենց հիմա բերել այս նախագիծը ԱԺ։
«Մենք ուղղակի մինչ այսօր չէինք կարող պատկերացնել, որ, օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ ցեղասպանության հետ կապված միջազգային համաժողովների ժամանակ Հայոց Ցեղասպանությունն այլևս դեն է նետվելու օրակարգից։ Այդ ամենը չէինք կարող պատկերացնել։ Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում, դրա համար փորձում ենք այդ աչքի տեսածը կանխարգելել հետագա սերունդների համար»,- հայտարարեց Մանուկյանը։
Այնուհետև, ելույթ ունեցան ՔՊ-ական մի շարք պատգամավորներ, որոնք բավականին կոշտ ձևակերպումներով քննադատեցին ընդդիմադիր խմբակցության նախագիծը՝ նշելով, որ ՀՀ նախկին նախագահների ժամանակ Ցեղասպանության մասին ավելի վատ արտահայտություններ են հնչել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ ամիսներ շարունակ լսում է իշխանության պատգամավորներին ու այդպես էլ չի հասկանում՝ խնդիրը ո՞րն է։ Ըստ նրա՝ իշխանության միակ հիմնավորումն այն է, որ անընդհատ մատնանշվում է, թե արդեն իսկ կա «Քրեական օրենսգրքի» 136-րդ հդվածը, որ քրեական պատասխանատվություն է սահմանում ցեղասպանությունների մերժման համար։
«Ընդհանրապես հայ մարդն այս նախագծի հետ ի՞նչ խնդիր կարող է ունենալ, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Խնդիր կարող է ունենալ միայն այն մարդը կամ ղեկավարը, ում թիմը, օրինակ, երբ Իսրայելի վարչապեն ուղիղ եթերում ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, հաջորդ օրն ասում է՝ պետք է հասկանանք, այդ ճանաչումը մեզ համար ի՞նչ խնդիր է լուծում։ Լավ է՝ չենք դատապարտել Նեթանյահույի հայտարարությունը, լավ է դատապարտող խիստ նոտա չեք հղել։ Այ, դուք, բնականաբար, այս նախագծի հետ խնդիր կունենաք, ոնց չեք ունենա»,- հայտարարեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը
բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Կառավարությունից նշել էին, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:
Ավելի վաղ՝ ապրիլի 22–ին Ազգային ժողովում այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ, երբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։