https://arm.sputniknews.ru/20251002/hajastanum-uzum-en-sahmanapakel-jermvocneri-ajakcutjan-tsragiry-94166536.html
Հայաստանում ուզում են սահմանափակել ջերմոցների աջակցության ծրագիրը
Հայաստանում ուզում են սահմանափակել ջերմոցների աջակցության ծրագիրը
Sputnik Արմենիա
Կառավարության ընդունած այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ–ի հունվարի 1–ից։ 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T12:48+0400
2025-10-02T12:48+0400
2025-10-02T13:10+0400
գևորգ պապոյան
ջերմոց
հհ կառավարություն
կառավարություն
կառավարության ծրագիր
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86497378_0:83:1600:983_1920x0_80_0_0_11562d717fa12ed40719afe9a0549237.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ջերմոցների աջակցության ծրագիրը կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ 2023 թ–ին հաստատել էին ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը` որպես արդյունքային ցուցանիշ սահմանելով 35 հա նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։2024 թվականին ՀՀ–ից արտահանվել է 118.5 մլն դոլարի ջերմոցային ապրանք. ՊապոյանԱյս պահի դրությամբ նախարարությունն արձանագրել է, որ արդեն իսկ ունեն ջերմատնային տնտեսություն հիմնելու շուրջ 60 հա–ի հայտ, որից 15 հա–ն մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հա–ի աշխատանքներն ընթացքի մեջ են։Նախարարի խոսքով` կսահմանվի նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ` վարկի մարման ժամկետը կլինի 8 տարի։Պապոյանը տեղեկացրեց նաև, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ. հունվարի 1–ից։Սեպտեմբերի 1–ից ՍԱՏՄ–ն խստագույնս կստուգի ՀՀ–ից արտահանվող ծաղիկների խմբաքանակները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86497378_90:0:1510:1065_1920x0_80_0_0_15d2379b98c900346cc18b880125e5f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, ջերմոց, հհ կառավարություն, կառավարություն, կառավարության ծրագիր, էկոնոմիկայի նախարարություն
գևորգ պապոյան, ջերմոց, հհ կառավարություն, կառավարություն, կառավարության ծրագիր, էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանում ուզում են սահմանափակել ջերմոցների աջակցության ծրագիրը
12:48 02.10.2025 (Թարմացված է: 13:10 02.10.2025) Կառավարության ընդունած այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ–ի հունվարի 1–ից։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ջերմոցների աջակցության ծրագիրը կսահմանափակվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ 2023 թ–ին հաստատել էին ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը` որպես արդյունքային ցուցանիշ սահմանելով 35 հա նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։
Այս պահի դրությամբ նախարարությունն արձանագրել է, որ արդեն իսկ ունեն ջերմատնային տնտեսություն հիմնելու շուրջ 60 հա–ի հայտ, որից 15 հա–ն մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հա–ի աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Արձանագրում ենք, որ կառավարության կողմից թիրախը ոչ միայն կատարվել է, այլև գրեթե կրկնապատկվել է։ Այսօրվա այս նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն աջակցության ծրագիրը շարունակել նոր պայմաններով, այն է` 2 տոկոսով նվազեցնել սուբսիդավորվող տոկոսադրույքը»,– հայտարարեց նա։
Նախարարի խոսքով` կսահմանվի նաև 12 ամիս վարկի մայր գումարի և տոկոսագումարների արտոնյալ ժամկետ` վարկի մարման ժամկետը կլինի 8 տարի։
Պապոյանը տեղեկացրեց նաև, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ. հունվարի 1–ից։