https://arm.sputniknews.ru/20250829/septemberi-1ic-satmn-khstagujns-kstugi-hhic-artahanvvogh-tsaghikneri-khmbaqanaknery-92885254.html
Սեպտեմբերի 1–ից ՍԱՏՄ–ն խստագույնս կստուգի ՀՀ–ից արտահանվող ծաղիկների խմբաքանակները
Սեպտեմբերի 1–ից ՍԱՏՄ–ն խստագույնս կստուգի ՀՀ–ից արտահանվող ծաղիկների խմբաքանակները
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ պաշտոնյայի խոսքով` եթե ծաղիկների արտահանման խնդիրը չլուծվի ու մեր տնտեսվարողները չսկսեն բարեխիղճ ձևով իրականացնել իրենց բիզնեսը, հնարավոր է` այդ նույն... 29.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-29T13:48+0400
2025-08-29T13:48+0400
2025-08-29T13:48+0400
ծաղիկ
արտահանում
ռուսաստան
հայաստան
ջերմոց
https://cdn.am.sputniknews.ru/img/659/68/6596879_0:0:3076:1731_1920x0_80_0_0_4427ba76af8ad7973a2449c47700513e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1–ից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կսկսի խստագույնս ստուգել արտահանվող ծաղիկների խմբաքանակները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարական վարչության պետ Արթուր Նիկոյանը։Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ին հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Կազմակերպությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներկրվող ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի կապակցությամբ:«Վերջին մի քանի օրերին ռուսական կողմը կրկին հարցեր էր ուղղում մեզ արտահանվող ծաղիկների վերաբերյալ, բայց մենք խնդրեցինք սպասել մինչև սեպտեմբերի 1–ը ու ասացինք, որ մենք ինքներս ենք շատ խիստ լինելու։ Դրանից հետո թող ոչ մի արտահանող չբողոքարկի, որ ինքը դիմել է տեսչությանը, իսկ իրեն բուսասանիտարական սերտիֆիկատ չեն տվել»,– հայտարարեց Նիկոյանը։Նա տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ առցանց ստուգում են անցկացրել, որի արդյունքում բավականին արագ կարողացել են ստուգել ջերմատներն ու փուլ առ փուլ թույլատրել ծաղկի արտահանումը։Նրա խոսքով` Հայաստանում ջերմոցները չափից շատ են` ավելի քան 700–ը, որոնց մեջ հիմնականում նրանք են, որոնք մարդը կառուցել է իր տնամերձ հատվածում։«Խնդիրն առաջացավ նրանից, որ մեր արտահանողները սկսեցին անբարեխիղճ ձևով իրականացնել իրենց գործունեությունը։ Խախտելով ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի օրենսդրությունը` ընկերությունները չէին ներկայացնում ֆիտոսանիտարական հսկողության սերտիֆիկատ, չէին մուծում հարկերը կամ ստեղծում էին ֆեյք ընկերություններ»,– տեղեկացրեց պաշտոնյան։Ըստ նրա` եթե այս խնդիրը չլուծվի, եթե մեր տնտեսվարողները չսկսեն բարեխիղճ ձևով իրականացնել իրենց բիզնեսը, հնարավոր է` այդ նույն խնդիրն անդրադառնա նաև պտուղ–բանջարեղենի վրա։Հիշեցնենք, որ ռուսական կողմը ծաղկի արտահանման հետ կապված 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ Ռուսաստան են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/659/68/6596879_149:0:2880:2048_1920x0_80_0_0_a418a7c21964f17887cde057354372a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղիկ, արտահանում, ռուսաստան, հայաստան, ջերմոց
ծաղիկ, արտահանում, ռուսաստան, հայաստան, ջերմոց
Սեպտեմբերի 1–ից ՍԱՏՄ–ն խստագույնս կստուգի ՀՀ–ից արտահանվող ծաղիկների խմբաքանակները
ՍԱՏՄ պաշտոնյայի խոսքով` եթե ծաղիկների արտահանման խնդիրը չլուծվի ու մեր տնտեսվարողները չսկսեն բարեխիղճ ձևով իրականացնել իրենց բիզնեսը, հնարավոր է` այդ նույն խնդիրն անդրադառնա նաև պտուղ–բանջարեղենի վրա։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1–ից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կսկսի խստագույնս ստուգել արտահանվող ծաղիկների խմբաքանակները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարական վարչության պետ Արթուր Նիկոյանը։
Ռոսսելխոզնադզորը
հունիսի 16-ին հայտնել էր, որ 2025 թվականի հունիսին Հայաստանից Ռուսաստան մատակարարված ծաղիկների 80 խմբաքանակներից 78-ում խախտումներ են եղել։ Կազմակերպությունը լուրջ մտահոգություն էր հայտնել Հայաստանից ներկրվող ծաղիկների ծավալների կտրուկ աճի և բույսերում կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի կապակցությամբ:
«Վերջին մի քանի օրերին ռուսական կողմը կրկին հարցեր էր ուղղում մեզ արտահանվող ծաղիկների վերաբերյալ, բայց մենք խնդրեցինք սպասել մինչև սեպտեմբերի 1–ը ու ասացինք, որ մենք ինքներս ենք շատ խիստ լինելու։ Դրանից հետո թող ոչ մի արտահանող չբողոքարկի, որ ինքը դիմել է տեսչությանը, իսկ իրեն բուսասանիտարական սերտիֆիկատ չեն տվել»,– հայտարարեց Նիկոյանը։
Նա տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ առցանց ստուգում են անցկացրել, որի արդյունքում բավականին արագ կարողացել են ստուգել ջերմատներն ու փուլ առ փուլ թույլատրել ծաղկի արտահանումը։
«Այս պահին մենք ունենք 47 ստուգված ջերմատուն, որից 26–ը արտահանման թույլտվություն ունի։ Սրանք այն ջերմատներն են, որոնք հեկտարի հաշվարկով կազմում են հանրապետության ջերմոցների կեսը։ Մնացած ջերմատների թույլտվությանը սպասում ենք, քանի որ վիդեոինսպեկցիայից հետո ջերմոցների վերաբերյալ Ռոսսելխոզնադզորը տեղեկատվություն է պահանջում, որը մենք պարբերաբար ուղարկում ենք ՌԴ։ Եթե ամեն ինչ կարգին է լինում, նրանք պաշտոնական գրությամբ տեղեկացնում են, որ տվյալ կազմակերպությունը կարող է արտահանել»,– տեղեկացրեց Նիկոյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ջերմոցները չափից շատ են` ավելի քան 700–ը, որոնց մեջ հիմնականում նրանք են, որոնք մարդը կառուցել է իր տնամերձ հատվածում։
«Խնդիրն առաջացավ նրանից, որ մեր արտահանողները սկսեցին անբարեխիղճ ձևով իրականացնել իրենց գործունեությունը։ Խախտելով ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի օրենսդրությունը` ընկերությունները չէին ներկայացնում ֆիտոսանիտարական հսկողության սերտիֆիկատ, չէին մուծում հարկերը կամ ստեղծում էին ֆեյք ընկերություններ»,– տեղեկացրեց պաշտոնյան։
Ըստ նրա` եթե այս խնդիրը չլուծվի, եթե մեր տնտեսվարողները չսկսեն բարեխիղճ ձևով իրականացնել իրենց բիզնեսը, հնարավոր է` այդ նույն խնդիրն անդրադառնա նաև պտուղ–բանջարեղենի վրա։
Հիշեցնենք, որ ռուսական կողմը ծաղկի արտահանման հետ կապված
3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ Ռուսաստան են արտահանվում երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկներ, հարկերից խուսափելու համար արտահանում է իրականացվում մեկօրյա ընկերությունների միջոցով և վնասատու օրգանիզմների առկայություն։