https://arm.sputniknews.ru/20251002/ete-voreve-mekn-uzum-e-rusastani-het-chapvel-tvogh-pvordzi-putiny-dimel-e-arevmutqin-94196271.html
«Եթե որևէ մեկն ուզում է Ռուսաստանի հետ չափվել, թող փորձի». Պուտինը դիմել է Արևմուտքին
«Եթե որևէ մեկն ուզում է Ռուսաստանի հետ չափվել, թող փորձի». Պուտինը դիմել է Արևմուտքին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու և ռազմավարական պարտության մատնելու մասին արևմտյան էլիտաների ծրագրերը փլուզվել են: 02.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-02T20:28+0400
2025-10-02T20:28+0400
2025-10-02T21:03+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
արևմուտք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94195074_2:0:1280:719_1920x0_80_0_0_b9fc4a8c6bbeeff9723aaca24ed6ef57.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատմական ռեկորդ է սահմանել իր նկատմամբ կիրառված պատժիչ միջոցների ծավալով, որոնք անամոթաբար անվանում են «պատժամիջոցներ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում։Պուտինը նաև նշել է, որ որոշ երկրներ ցանկանում են Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնել, ստիպել ժողովրդին տառապել, բայց ժամանակն է, որ նրանք հանգստանան: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ անգամ արևմտյան բթամիտները կհասկանան, որ նման ծրագրերը դատապարտված են ձախողման։«Խելքի՛ եկեք։ Հանգիստ քնեք, վերջապես զբաղվեք ձեր խնդիրներով, տեսեք, թե ինչ է կատարվում եվրոպական քաղաքների փողոցներում, ինչ է կատարվում տնտեսության, արդյունաբերության, եվրոպական մշակույթի և ինքնության հետ»,- ասել է նա՝ դիմելով արևմտյան էլիտաներին։Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք թուլություն և անվճռականություն չի ցուցաբերի։ Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ռազմական առումով չափվել Ռուսաստանի հետ, ապա նա ազատ է, թող փորձի։«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 22-րդ ամենամյա նիստն անցկացվում է Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակում ելույթ կունենան մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:Կազմակերպիչները միջոցառման գլխավոր նպատակ են նախանշել բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների որոնումը և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիները:Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Если кто-то хочет потягаться с Россией в военном плане, вольному воля, пусть пробуют.
Sputnik Արմենիա
Если кто-то хочет потягаться с Россией в военном плане, вольному воля, пусть пробуют.
2025-10-02T20:28+0400
true
PT0M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/02/94195074_321:0:1280:719_1920x0_80_0_0_a2cb71dda4c5aa4ae6ea7c8c7e5d6b03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, արևմուտք, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Եթե որևէ մեկն ուզում է Ռուսաստանի հետ չափվել, թող փորձի». Պուտինը դիմել է Արևմուտքին
20:28 02.10.2025 (Թարմացված է: 21:03 02.10.2025) ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու և ռազմավարական պարտության մատնելու մասին արևմտյան էլիտաների ծրագրերը փլուզվել են:
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատմական ռեկորդ է սահմանել իր նկատմամբ կիրառված պատժիչ միջոցների ծավալով, որոնք անամոթաբար անվանում են «պատժամիջոցներ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում։
«Մեզ ուզում էին դուրս շպրտել համաշխարհային համակարգից։ Բայց Ռուսաստանը կայունություն է ցուցաբերում, և մենք հպարտ ենք դրանով», - ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ այդ պատժիչ միջոցները ձախողվել են։
Պուտինը նաև նշել է, որ որոշ երկրներ ցանկանում են Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնել, ստիպել ժողովրդին տառապել, բայց ժամանակն է, որ նրանք հանգստանան: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ անգամ արևմտյան բթամիտները կհասկանան, որ նման ծրագրերը դատապարտված են ձախողման։
«Խելքի՛ եկեք։ Հանգիստ քնեք, վերջապես զբաղվեք ձեր խնդիրներով, տեսեք, թե ինչ է կատարվում եվրոպական քաղաքների փողոցներում, ինչ է կատարվում տնտեսության, արդյունաբերության, եվրոպական մշակույթի և ինքնության հետ»,- ասել է նա՝ դիմելով արևմտյան էլիտաներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք թուլություն և անվճռականություն չի ցուցաբերի։ Եվ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ռազմական առումով չափվել Ռուսաստանի հետ, ապա նա ազատ է, թող փորձի։
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 22-րդ ամենամյա նիստն անցկացվում է Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակում ելույթ կունենան մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:
Կազմակերպիչները միջոցառման գլխավոր նպատակ են նախանշել բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների որոնումը և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիները: