00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենայից բարձր հնչող երաժշտության համար կտուգանեն և միավոր կհանեն․ նախագիծն ընդունվեց

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2025
Բաժանորդագրվել
Խախտումն արձանագրվելու է տեխզննման ժամանակ, որտեղ բացի գործարանային սարքերից, մնացած ամեն ինչ, եթե ստանդարտին չի համապատասխանում ու ակնհայտ է, որ լրացուցիչ սարքավորում է, կհանվի։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեքենաներում լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին տուգանելու մասին օրինագիծը։ Խորհրդարանը 60 կողմ, 1 դեմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունեց ՔՊ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Այս նախագծով նախատեսվում է խախտման համար կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, սարքավորումների բռնագրավում և տուգանային 2 միավորի իջեցում։
Հունիսին նախագծի 1-ին ընթերցմամբ քննարկման ժամանակ համահեղինակ, ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ լրացուցիչ ուժեղացուցիչները կամ խլացուցիչները խանգարում են ինչպես հասարակական անդորրը, այնպես էլ երթևեկությունը, որի արդյունքում քաղաքի հատկապես բանուկ հատվածներում բարձրանում է աղմկային աղտոտվածությունը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են վերահսկելու կամ խախտումը արձանագրելու, նախագծի համահեղինակները նշեցին, որ խախտումը կարձանագրվի տեխզննման ժամանակ, որտեղ բացի գործարանային սարքերից, մնացած ամեն ինչ, եթե ստանդարտին չի համապատասխանում ու ակնհայտ է, որ լրացուցիչ սարքավորում է, կհանվի մեքենայի վրայից։
Ոտքի վրա մտածած օրինագիծ․ փորձագետը՝ մեքենաներում բարձր երաժշտություն միացնելու մասին
Լրահոս
0