https://arm.sputniknews.ru/20250613/azh-patgamavvornern-arajarkum-en-tuganel-meqenajic-bardzr-hnchvogh-ergeri-hamar-ev-miavvor-hanel-90082903.html
ԱԺ պատգամավորներն առաջարկում են տուգանել մեքենայից բարձր հնչող երգերի համար և միավոր հանել
ԱԺ պատգամավորներն առաջարկում են տուգանել մեքենայից բարձր հնչող երգերի համար և միավոր հանել
Sputnik Արմենիա
Նախագծի համահեղինակների խոսքով` խախտումը կարձանագրվի տեխզննման ժամանակ, և բացի գործարանային սարքերից, մնացած ամեն ինչ կհանվի մեքենայի վրայից։ 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T17:25+0400
2025-06-13T17:25+0400
2025-06-13T18:46+0400
հայաստան
պատգամավոր
երաժշտություն
սերգեյ բագրատյան
արսեն թորոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/50/22725044_0:134:2560:1574_1920x0_80_0_0_c55cc280f99177df73de028669d67175.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին։ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։Նախագծի համահեղինակներից ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ լրացուցիչ ուժեղացուցիչները կամ խլացուցիչները խանգարում են ինչպես հասարակական անդորրը, այնպես էլ երթևեկությունը, որի արդյունքում քաղաքի հատկապես բանուկ հատվածներում բարձրանում է աղմկային աղտոտվածությունը։Նախագծի համահեղինակ Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ կան քաղաքացիներ, որոնք դա միտումնավոր անում են քաղաքի ամենաբանուկ հատվածներում։ Ըստ նրա, օրինակ` մայրուղիների վրա ոչ ոք երաժշտության ձայնը ուժեղացուցիչով չի բարձրացնում, քանի որ լսող չկա, այսինքն` մարդիկ դա անում են, որ ուշադրություն գրավեն, ուրիշ այլ նպատակ չկա։Հայաստանում բեռնատարների վարորդներին կպարտավորեցնեն GPS սարքեր ունենալ. նախարար«Օրինակ` գնում ես Կասկադ, որտեղ արագությունը դանդաղ է լինում` մոտ 5 կմ/ժ, քանի որ մարդիկ դանդաղ քայլում են, զբոսնում, մեկ էլ մի ինչ–որ մուսկուլներով առանձնյակ միացնում է բարձր երաժշտությունը, որը գերեզմանից հանում է այդտեղ եղած մեր մեծերի արձանների տերերին։ Օրինակ` Թամանյանը պտտվում է իր գերեզմանում էդ բարձր երաժշտությունից»,– անզուսպ սկսեց ծիծաղել Թորոսյանը։Նրա խոսքով` Երևանը չի կարող այնպիսի մի արևելյան քաղաք համարվել, որտեղ ամեն ինչ կարելի է, այլ այստեղ պետք է գործի կարգուկանոն։ Պատգամավորը համոզված է, որ այս աղմուկը պատահական խախտում չէ, այլ միտումնավոր է արվում` դրվում է խլացուցիչ, ուժեղացուցիչ և բանուկ հատվածներում հատուկ խանգարվում է քաղաքացիների անդորրը։Թորոսյանը նշեց, որ այս խախտման համար, ըստ իրենց նախագծի, նախատեսվում է տուգանքի կիրառում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այդ սարքավորումների բռնագրավում և տուգանային 2 միավորի իջեցում։ Նա հույս հայտնեց, որ ոստիկաններն այս ամենը կտեսնեն ու կարձանագրեն։Նրանք վստահեցրին, որ դեռ աշխատելու են օրենսդրական փոփոխությունների վրա, որպեսզի անհասկանալի ոչ մի հարց բաց չմնա։Օրենսդրական փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/50/22725044_142:0:2418:1707_1920x0_80_0_0_25fa2a60acc32d89f68b08f926fd0510.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատգամավոր, երաժշտություն, սերգեյ բագրատյան, արսեն թորոսյան
հայաստան, պատգամավոր, երաժշտություն, սերգեյ բագրատյան, արսեն թորոսյան
ԱԺ պատգամավորներն առաջարկում են տուգանել մեքենայից բարձր հնչող երգերի համար և միավոր հանել
17:25 13.06.2025 (Թարմացված է: 18:46 13.06.2025) Նախագծի համահեղինակների խոսքով` խախտումը կարձանագրվի տեխզննման ժամանակ, և բացի գործարանային սարքերից, մնացած ամեն ինչ կհանվի մեքենայի վրայից։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին։
ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծի համահեղինակներից ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ լրացուցիչ ուժեղացուցիչները կամ խլացուցիչները խանգարում են ինչպես հասարակական անդորրը, այնպես էլ երթևեկությունը, որի արդյունքում քաղաքի հատկապես բանուկ հատվածներում բարձրանում է աղմկային աղտոտվածությունը։
«Ավելորդ աղմուկը կարող է հանգեցնել առողջական տարբեր խնդիրների` սթրես, քնի խանգարումներ և այլն։ Հեղինակավոր հոգեբաններից մեկն ասել է, որ արագ տեմպով երգերը կարող են ստիպել վարորդին արագացնել իր ընթացքը` համապատասխանեցնելով այն երգի ռիթմին»,– ասաց նա։
Նախագծի համահեղինակ Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ կան քաղաքացիներ, որոնք դա միտումնավոր անում են քաղաքի ամենաբանուկ հատվածներում։ Ըստ նրա, օրինակ` մայրուղիների վրա ոչ ոք երաժշտության ձայնը ուժեղացուցիչով չի բարձրացնում, քանի որ լսող չկա, այսինքն` մարդիկ դա անում են, որ ուշադրություն գրավեն, ուրիշ այլ նպատակ չկա։
«Օրինակ` գնում ես Կասկադ, որտեղ արագությունը դանդաղ է լինում` մոտ 5 կմ/ժ, քանի որ մարդիկ դանդաղ քայլում են, զբոսնում, մեկ էլ մի ինչ–որ մուսկուլներով առանձնյակ միացնում է բարձր երաժշտությունը, որը գերեզմանից հանում է այդտեղ եղած մեր մեծերի արձանների տերերին։ Օրինակ` Թամանյանը պտտվում է իր գերեզմանում էդ բարձր երաժշտությունից»,– անզուսպ սկսեց ծիծաղել Թորոսյանը։
Նրա խոսքով` Երևանը չի կարող այնպիսի մի արևելյան քաղաք համարվել, որտեղ ամեն ինչ կարելի է, այլ այստեղ պետք է գործի կարգուկանոն։ Պատգամավորը համոզված է, որ այս աղմուկը պատահական խախտում չէ, այլ միտումնավոր է արվում` դրվում է խլացուցիչ, ուժեղացուցիչ և բանուկ հատվածներում հատուկ խանգարվում է քաղաքացիների անդորրը։
Թորոսյանը նշեց, որ այս խախտման համար, ըստ իրենց նախագծի, նախատեսվում է տուգանքի կիրառում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այդ սարքավորումների բռնագրավում և տուգանային 2 միավորի իջեցում։ Նա հույս հայտնեց, որ ոստիկաններն այս ամենը կտեսնեն ու կարձանագրեն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են վերահսկելու կամ խախտումը արձանագրելու, նախագծի համահեղինակները նշեցին, որ խախտումը կարձանագրվի տեխզննման ժամանակ, որտեղ բացի գործարանային սարքերից, մնացած ամեն ինչ, եթե ստանդարտին չի համապատասխանում ու ակնհայտ է, որ լրացուցիչ սարքավորում է, կհանվի մեքենայի վրայից։
Նրանք վստահեցրին, որ դեռ աշխատելու են օրենսդրական փոփոխությունների վրա, որպեսզի անհասկանալի ոչ մի հարց բաց չմնա։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ և ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։