00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա. Պուտին

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և ուկրաինական հակամարտության մասին։
ՄԱԿ-ի աշխատանքում խնդիրները շատ են, բայց ՄԱԿ-ից լավ բան առայժմ չկա, դա ևս պետք է խոստովանել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում։
«Խնդիրը ՄԱԿ-ը չէ, այլ այն, թե ինչպես ենք օգտագործում ՄԱԿ-ի հնարավորությունները։ ՄԱԿ-ի համակարգում ներդրված ներուժը դեռ նոր է սկսում բացահայտվել։ Եվ վստահ եմ, որ գալիք նոր դարաշրջանում դա տեղի կունենա, ընդ որում՝ արագ», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը դժվարությունների է բախվում, պետք է հարմարվի իրողություններին, այս գործընթացում կարևոր է, որ չխեղաթյուրվի կազմակերպության սկզբնական իմաստը: ՌԴ նախագահն ընդգծել է` աշխարհակարգի միասնական սկզբունք հիմա չկա։
«Մենք մտել ենք որոնելով և շոշափելով շարժվելու ժամանակաշրջան»,– հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը ձգտում է լիարժեք վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները` չնայած երկրների միջև առկա հակասություններին և դիրքորոշումների տարբերությանը։
«Բայց խոշոր տերությունների դեպքում դա նորմալ է. կարևորն այն է, թե ինչպես լուծել այդ խնդիրները», - ասել է Պուտինը:
Նա հավելել է` եթե ԱՄՆ-ի ղեկավարը լիներ Դոնալդ Թրամփը, ուկրաինական հակամարտությունը կարող էր և չլինել. ամերիկյան գործող վարչակազմն իր շահերի մասին խոսում է շիտակ ու առանց ավելորդ երեսպաշտության։
«Ուկրաինական ողբերգությունը ցավ է ուկրաինացիների և ռուսների համար... Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ այնտեղ նացիզմ էին բուծում, թքած ունեին ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական շահերի վրա», - հայտարարել է Պուտինը` նշելով, որ ուկրաինացիները գլոբալիստների համար թնդանոթի միս են։
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի 22-րդ ամենամյա նիստն անցկացվում է Սոչիում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցում են ավելի քան 40 երկրների 140 փորձագետներ։ Նիստի շրջանակում ելույթ կունենան մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Մալայզիայի, Պակիստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները:
Կազմակերպիչները միջոցառման գլխավոր նպատակ են նախանշել բազմաթիվ ռիսկերից խուսափելու օպտիմալ լուծումների որոնումը և յուրաքանչյուր առանձին պետության և ամբողջ միջազգային համակարգի կայունության պահպանման ուղիները:
Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով
Լրահոս
0