00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստրասբուրգում Փաշինյանը կրկին փորձել է փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2025
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` Արցախի ժողովրդի վերադարձի հարցը փակված չէ. Փաշինյանի իշխանության հեռացումից հետո վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ոչ միայն շահամոլ դիրքորոշում է, այլև իրականության վտանգավոր խեղաթյուրում։ Նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Օսկանյանը նկատել է, որ Ստրասբուրգում Փաշինյանը կրկին փորձել է փակել Արցախի հարցը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, թե փախստականների վերադարձն Արցախ իրատեսական չի համարում։
«Մեղմ ասած` մի քանի օր առաջ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հաստատեց, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը առանցքային է ցանկացած արդար լուծման համար՝ միաժամանակ ընդգծելով նաև հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։ Վաշինգտոնի հայտարարությունն արձանագրեց պարզ մի ճշմարտություն` առանց վերադարձի չի կարող լինել կայուն խաղաղություն։ Այս փաստը մերժելը նշանակում է ժխտել այն իրականությունը, որը ԱՄՆ-ն արդեն գրավոր արձանագրել է»,– նշել է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարի կարծիքով` Փաշինյանի մտահոգությունը երկակի է. նա այնքան է զիջել Ադրբեջանին, որ անհնար է թվում հարցը վերկանդանացնելու, վախենում է, որ վերադարձի իրավունքով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հետաձգվի։
«Այլ խոսքով՝ մեկ մարդու սխալներն ու քաղաքական գոյատևումը դրվում են մի ամբողջ ժողովրդի իրավունքներից վեր։ Սակայն իրական խաղաղությունը չի կարող վերածվել նախընտրական կարգախոսի և չի կարող կառուցվել էթնիկ զտումների հիման վրա։ Միջազգային աջակցությունը վերադարձի իրավունքի նկատմամբ անկասելի է։ Արդարադատության միջազգային դատարանն արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանվածների անվտանգ ու անարգել վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսիան, Բելգիան և Շվեյցարիան ևս վերահաստատել են նույն սկզբունքը։ Հիմնական դերակատար երկրների օրենսդիրներն ու կառավարությունները հստակ ասում են․ խաղաղությունը չի կարող կայուն լինել, եթե այն օրինականացնում է բնիկ ժողովրդի վերացումը»,– ընդգծել է նախկին նախարարը։
Վարդան Օսկանյանի վստահեցրել է, որ Արցախի ժողովրդի վերադարձի հարցը փակված չէ։ Ըստ նրա` Փաշինյանի իշխանության հեռացումից հետո վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ։ Նրա կարծիքով` բոլոր են հասկանում, որ կայուն խաղաղությունը կլինի, եթե Արցախի հայերը վերադառնալ իրենց տները՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում։
Լրահոս
0