00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում․ Փաշինյան

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կրկնեց իր խոսքերը, որ վտանգավոր է համարում բոլոր փախստականների վերադարձի թեմայի քննարկումը խաղաղության գործընթացի համար։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ փախստականների վերադարձն Արցախ իրատեսական չի համարում։
«Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսել է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում և ՀՀ քաղաքացիությամբ»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորների հարցին։
Նա նշեց, թե կարևոր է համարում մարդկանց այդ մասին ազնիվ ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն։
«Ընդհանրապես, բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար»,- ասաց Փաշինյանը։
Բացատրեց՝ վտանգավոր է համարում թեմայի արծարծումը, որովհետև, ըստ Փաշինյանի, Ղարաբաղյան կոնֆլիկտն էլ սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերից և վերաճել է երկարատև կոնֆլիկտի։
Նշեց` առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։
ԵԽԽՎ պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Ղարաբաղի փախստականների գույքի փոխհատուցման հարցը քննարկվե՞լ է խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և արդյոք նրանց մշակութային ժառանգությունը վտանգված է։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ է արձանագրել։ Սակայն այդ փաստաթուղթը բոլոր հարցերի պատասխանները չէ, որ ներառում է։ Նախատեսված է, որ հարցերի քննարկման համար պետք է ստեղծվեն այլ մեխանիզմներ ու հարթակներ երկու երկրների միջև։
Սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի համատեքստում չկա. Փաշինյան
Լրահոս
0