https://arm.sputniknews.ru/20251001/pajtjun-ev-hrdeh-mjunkheni-bnakeli-shenqeric-mekum-inch-e-hajtni-ajs-pahin-94148046.html
Պայթյուն և հրդեհ Մյունխենի բնակելի շենքերից մեկում. ի՞նչ է հայտնի այս պահին
Պայթյուն և հրդեհ Մյունխենի բնակելի շենքերից մեկում. ի՞նչ է հայտնի այս պահին
Sputnik Արմենիա
Միջադեպի պատճառով հետաձգվել է Օկտոբերֆեստի բացումը։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T18:57+0400
2025-10-01T18:57+0400
2025-10-01T19:00+0400
գերմանիա
սպանություն
հրդեհ
պայթյուն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94147046_0:0:1280:721_1920x0_80_0_0_f0ba8121ca00ee7db10824fc37be8895.jpg
Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են գերմանական լրատվամիջոցները։Ըստ «Bild»–ի` ծնողների տունը հրկիզած տղամարդը ժառանգության շուրջ վեճի պատճառով սպանել է հորը և վնասել մորը։Բավարիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործության վայրի մոտակայքում նամակ է հայտնաբերվել։Գարեջրի փառատոնի բացումը հետաձգվել է, քանի որ ոստիկանությունն ու սակրավորները ծառայողական շների հետ խուզարկում են տարածքը։Նախնական տվյալներով` բնակելի տան հրկիզման մեջ կասկածվողը ինքնասպան է եղել Լերխենաու լճի շրջանում։ Նրա մոտ պայթուցիկ սարքով ուսապարկ է եղել, որը դեռ պետք է վնասազերծեն։Իրավապահները թակարդ-ականներ են գտել բնակելի շենքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Վնասազերծման համար հատուկ ուժեր են ներգրավվել։Գերմանիայի ոստիկանությունը պարզում է, թե միջադեպը որքանով կապ ունի ձախ արմատական «Անտիֆա» շարժման հետ։«Münchner Merkur» թերթը գրում է, որ այսօր «Indymedia»–ի ձախ հատվածում «Անտիֆան նշանակում է հարձակում» վերնագրով հաղորդագրություն է հրապարակվել, որի հեղինակները պնդել են, թե մի քանի շքեղ ավտոմեքենա են այրել և մի քանի այց են կատարել տներ, իսկ մի ֆաշիստի առավոտյան զբոսանքը այնքան էլ լավ չի անցել:Ըստ թերթի` իրավապահները ստուգում են այս տեղեկությունները, քանի որ հրկիզված տան մոտակայքում այրված մեքենաներ են հայտնաբերվել։Զանգվածային սպանություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԴԾ-ն ձերբակալել է 5 ռուսաստանցու
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Взрывы прогремели в Мюнхене, на место прибыло большое количество полиции и пожарных
Sputnik Արմենիա
Взрывы прогремели в Мюнхене, на место прибыло большое количество полиции и пожарных
2025-10-01T18:57+0400
true
PT1M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94147046_147:0:1138:743_1920x0_80_0_0_070d23b52318aae09186d6c10803a2a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, սպանություն, հրդեհ, պայթյուն, տեսանյութ, տեսանյութեր, видео
գերմանիա, սպանություն, հրդեհ, պայթյուն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պայթյուն և հրդեհ Մյունխենի բնակելի շենքերից մեկում. ի՞նչ է հայտնի այս պահին
18:57 01.10.2025 (Թարմացված է: 19:00 01.10.2025) Միջադեպի պատճառով հետաձգվել է Օկտոբերֆեստի բացումը։
Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Ըստ «Bild»–ի` ծնողների տունը հրկիզած տղամարդը ժառանգության շուրջ վեճի պատճառով սպանել է հորը և վնասել մորը։
Բավարիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործության վայրի մոտակայքում նամակ է հայտնաբերվել։
«Առաջին քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է նաև կասկածյալի գրած նամակը, որում եղել է պայթյունի սպառնալիք՝ կապված «Օկտոբերֆեստի» հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գարեջրի փառատոնի բացումը հետաձգվել է, քանի որ ոստիկանությունն ու սակրավորները ծառայողական շների հետ խուզարկում են տարածքը։
Նախնական տվյալներով` բնակելի տան հրկիզման մեջ կասկածվողը ինքնասպան է եղել Լերխենաու լճի շրջանում։ Նրա մոտ պայթուցիկ սարքով ուսապարկ է եղել, որը դեռ պետք է վնասազերծեն։
Իրավապահները թակարդ-ականներ են գտել բնակելի շենքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Վնասազերծման համար հատուկ ուժեր են ներգրավվել։
Գերմանիայի ոստիկանությունը պարզում է, թե միջադեպը որքանով կապ ունի ձախ արմատական «Անտիֆա» շարժման հետ։
«Münchner Merkur» թերթը գրում է, որ այսօր «Indymedia»–ի ձախ հատվածում «Անտիֆան նշանակում է հարձակում» վերնագրով հաղորդագրություն է հրապարակվել, որի հեղինակները պնդել են, թե մի քանի շքեղ ավտոմեքենա են այրել և մի քանի այց են կատարել տներ, իսկ մի ֆաշիստի առավոտյան զբոսանքը այնքան էլ լավ չի անցել:
Ըստ թերթի` իրավապահները ստուգում են այս տեղեկությունները, քանի որ հրկիզված տան մոտակայքում այրված մեքենաներ են հայտնաբերվել։