https://arm.sputniknews.ru/20251001/zangvatsajin-spanutjunner-nakhapatrastelu-kaskatsvov-rd-adts-n-dzerbakalel-e-5-rusastancu-94129091.html
Զանգվածային սպանություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԴԾ-ն ձերբակալել է 5 ռուսաստանցու
Զանգվածային սպանություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԴԾ-ն ձերբակալել է 5 ռուսաստանցու
Sputnik Արմենիա
Նրանց բնակության հասցեներից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ և հրկիզող սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, զինված հարձակումների նախապատրաստման պլաններ: 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T11:58+0400
2025-10-01T11:58+0400
2025-10-01T12:02+0400
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94126305_0:0:640:360_1920x0_80_0_0_0f39b897e2d893d7e33d30a6aeedbfc3.jpg
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Դոնեցկում, Մարիուպոլում, Կրասնոյարսկում և Օրյոլում զանգվածային սպանությունների նախապատրաստմանը մասնակցած 5 ՌԴ քաղաքացու, ինչպես նաև Չելյաբինսկի մարզից 3 անչափահասների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում:Մորդովիայում ձերբակալված անձը Կիևից փոխանցումներ է ստացել երկաթուղին հրդեհելու համար. ԱԴԾԻնչպես հայտնել են գերատեսչությունում, ձերբակալվածներից 9-ի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել մի շարք, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության, պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման և ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի հոդվածներով:Նշվում է, որ ձերբակալություններն անցկացվել են երկրի 75 տարածաշրջանում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում բռնության, ծայրահեղականության և ինքնասպանության գաղափարախոսության տարածումը կանխելուն: Խուզարկությունների ժամանակ ձերբակալվածներից առգրավվել են պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, ինչպես նաև ուկրաինական ահաբեկչական կառույցների քարոզչական նյութեր:Սևաստոպոլում ձերբակալել են մի կնոջ, որը պատրաստվում էր թունավորել ՌԴ զինծառայողներին. ԱԴԾԲացի այդ, ըստ գերատեսչության, կասեցվել է երիտասարդության շրջանում նեոնացիզմի և ահաբեկչության գաղափարների տարածման ուղղությամբ տելեգրամյան ալիքների և զրույցների 59 ադմինիստրատորների գործունեությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94126305_93:0:573:360_1920x0_80_0_0_931318be824f2b446365697d4edccc38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն
տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն
Զանգվածային սպանություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԴԾ-ն ձերբակալել է 5 ռուսաստանցու
11:58 01.10.2025 (Թարմացված է: 12:02 01.10.2025) Նրանց բնակության հասցեներից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ և հրկիզող սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, զինված հարձակումների նախապատրաստման պլաններ:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Դոնեցկում, Մարիուպոլում, Կրասնոյարսկում և Օրյոլում զանգվածային սպանությունների նախապատրաստմանը մասնակցած 5 ՌԴ քաղաքացու, ինչպես նաև Չելյաբինսկի մարզից 3 անչափահասների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում:
Ինչպես հայտնել են գերատեսչությունում, ձերբակալվածներից 9-ի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել մի շարք, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության, պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման և ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի հոդվածներով:
Նշվում է, որ ձերբակալություններն անցկացվել են երկրի 75 տարածաշրջանում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում բռնության, ծայրահեղականության և ինքնասպանության գաղափարախոսության տարածումը կանխելուն: Խուզարկությունների ժամանակ ձերբակալվածներից առգրավվել են պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, ինչպես նաև ուկրաինական ահաբեկչական կառույցների քարոզչական նյութեր:
Բացի այդ, ըստ գերատեսչության, կասեցվել է երիտասարդության շրջանում նեոնացիզմի և ահաբեկչության գաղափարների տարածման ուղղությամբ տելեգրամյան ալիքների և զրույցների 59 ադմինիստրատորների գործունեությունը: