https://arm.sputniknews.ru/20250930/srbazannery-hraparakajin-harcumner-en-ughghel-qk-petin-datakhazin-ev-agn-in-94105254.html
Սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ պետին, դատախազին և ԱԳՆ-ին
Սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ պետին, դատախազին և ԱԳՆ-ին
Sputnik Արմենիա
Նամակում սրբազանները նշել են, որ հանդես են գալիս նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։ 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T18:11+0400
2025-09-30T18:11+0400
2025-09-30T18:11+0400
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
նամակ
գառնիկ դանիելյան
ահաբեկչություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90851605_0:336:950:870_1920x0_80_0_0_3451f94c9f56f5be5ed0ca22e6b83d78.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ԱԳՆ-ին։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով Բագրատ և Միքայել սրբազանների նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։Նամակում սրբազանները նշել են, որ հանդես են գալիս նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։Գառնիկ Դանիելյանը, կարդալով սրբազանների նամակը, նշեց, որ նրանք երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցումներ են ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին, որոնք մնացել են անպատասխան։ Հարցադրումներում պահանջել են հստակ պատասխաններ տրամադրել, մասնավորապես, հայտնի ձայնագրությունների փորձագիտական եզրակացությունների մասով, թե արդյոք կա՞ն փաստեր, որոնք կհիմնավորեին ավտոբուսներ այրելու մասին պատմության իսկությունը։Բացի այդ, Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցում են ուղղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։Սրբազանները և մյուս կալանավորներն իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ մինչև այս քառօրյայի ավարտը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ի դեպ, դատախազը միջնորդել է Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/01/90851605_0:329:950:1042_1920x0_80_0_0_259d857eccc1f28b90cef87cb9b0a21a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, նամակ, գառնիկ դանիելյան, ահաբեկչություն, աժ (ազգային ժողով)
բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, նամակ, գառնիկ դանիելյան, ահաբեկչություն, աժ (ազգային ժողով)
Սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ պետին, դատախազին և ԱԳՆ-ին
Նամակում սրբազանները նշել են, որ հանդես են գալիս նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցումներ են ուղղել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ԱԳՆ-ին։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով Բագրատ և Միքայել սրբազանների նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
Նամակում սրբազանները նշել են, որ հանդես են գալիս նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուս 16 կալանավորների անունից։
Գառնիկ Դանիելյանը, կարդալով սրբազանների նամակը, նշեց, որ նրանք երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցումներ են ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին, որոնք մնացել են անպատասխան։ Հարցադրումներում պահանջել են հստակ պատասխաններ տրամադրել, մասնավորապես, հայտնի ձայնագրությունների փորձագիտական եզրակացությունների մասով, թե արդյոք կա՞ն փաստեր, որոնք կհիմնավորեին ավտոբուսներ այրելու մասին պատմության իսկությունը։
Բացի այդ, Բագրատ և Միքայել սրբազանները հրապարակային հարցում են ուղղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։
«Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային զանազան ներկայացուցիչների ասել է, որ մեր գործն ունի ինչ-որ ռուսական հետքեր։ Եթե նման բան կա, ապա ի՞նչ պատասխան ունեք դրան, այլապես ՀՀ իրավապահ պատմության մեջ առաջին անգամ մեր մասով հայտնի ձայնագրությունները չէիք թարգմանի անգլերեն ու այլ լեզուներով»,- նամակից մեջբերեց պատգամավոր Դանիելյանը։
Սրբազանները և մյուս կալանավորներն իրենց հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ մինչև այս քառօրյայի ավարտը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը
զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և
տեղափոխվեց ԱԱԾ–ի շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Ինչ վերաբերում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։