https://arm.sputniknews.ru/20250930/petq-e-integrel-eatm-erkrneri-tvajin-tsarajutjunnery-ghazakhstani-varchapeti-arajarky-94075488.html
Պետք է ինտեգրել ԵԱՏՄ երկրների թվային ծառայությունները. Ղազախստանի վարչապետի առաջարկը
Պետք է ինտեգրել ԵԱՏՄ երկրների թվային ծառայությունները. Ղազախստանի վարչապետի առաջարկը
Sputnik Արմենիա
Թվային հարթակները կօգնեն ԵԱՏՄ երկրների համատեղ արտադրություններ սկսող ընկերություններին արդյունաբերական տվյալներ փոխանակել, ինչպես նաև հեշտացնել բեռների ու... 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T12:15+0400
2025-09-30T12:15+0400
2025-09-30T12:19+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ղազախստան
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94045427_0:20:2526:1441_1920x0_80_0_0_e89a764ce2e866da036b3d437e68024a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցությանը կնպաստի թվային ծառայությունների ինտեգրմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ ելույթ ունենալով Մինսկում «Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսի լիագումար նիստում։Նիստին մասնակցել են ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարները, որոնք Բելառուսի մայրաքաղաք են ժամանել՝ մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։Ապաշրջափակման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ–ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. ՌԴ դեսպանՆա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանն օգնում են համատեղ արտադրություն սկսող ընկերությունների համար երկու տարի առաջ հաստատված վարկային սուբսիդիաները։Բեկտենովը հայտարարել է, որ նման համագործակցության օրինակներից մեկը կոմբայնների խցիկների արտադրության նախագիծն է, որը Ղազախստանում իրականացվում է ռուսական և բելառուսական ընկերությունների հետ համատեղ։ Սակայն, դրանից բացի, ընդհանուր թվային հարթակներ են անհրաժեշտ, որոնք կօգնեն ընկերություններին արդյունաբերական տվյալներ փոխանակել և պարզեցնել բեռների ու բաղադրիչների տեղափոխումը։Միևնույն ժամանակ, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը նշել է, որ ԵԱՏՄ-ն կարելի է համարել հետխորհրդային տարածքում ինտեգրման ամենաառաջադեմ օրինակը։«Չնայած հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումների աշխարհագրական շրջանակները տարբեր են, մեր տնտեսությունների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները նույնն են և դրանք պետք է լուծել համատեղ»,–ասել է նա։Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և որևէ այլ օրակարգ այս պահին չկա. ՔՊ–ական պատգամավորՀիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նշված հանդիպումներին մասնակցում է տեսակապի միջոցով։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94045427_160:0:2465:1729_1920x0_80_0_0_679191c988bf2c60d7d3b3f18d5a0f9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղազախստան, վարչապետ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղազախստան, վարչապետ
Պետք է ինտեգրել ԵԱՏՄ երկրների թվային ծառայությունները. Ղազախստանի վարչապետի առաջարկը
12:15 30.09.2025 (Թարմացված է: 12:19 30.09.2025) Թվային հարթակները կօգնեն ԵԱՏՄ երկրների համատեղ արտադրություններ սկսող ընկերություններին արդյունաբերական տվյալներ փոխանակել, ինչպես նաև հեշտացնել բեռների ու բաղադրիչների տեղափոխումը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցությանը կնպաստի թվային ծառայությունների ինտեգրմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ ելույթ ունենալով Մինսկում «Իննոպրոմ. Բելառուս» ցուցահանդեսի լիագումար նիստում։
Նիստին մասնակցել են ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարները, որոնք Բելառուսի մայրաքաղաք են ժամանել՝ մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։
Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանն օգնում են համատեղ արտադրություն սկսող ընկերությունների համար երկու տարի առաջ հաստատված վարկային սուբսիդիաները։
Բեկտենովը հայտարարել է, որ նման համագործակցության օրինակներից մեկը կոմբայնների խցիկների արտադրության նախագիծն է, որը Ղազախստանում իրականացվում է ռուսական և բելառուսական ընկերությունների հետ համատեղ։ Սակայն, դրանից բացի, ընդհանուր թվային հարթակներ են անհրաժեշտ, որոնք կօգնեն ընկերություններին արդյունաբերական տվյալներ փոխանակել և պարզեցնել բեռների ու բաղադրիչների տեղափոխումը։
«Նշված նախաձեռնություններին խթան հաղորդելու համար առաջարկվում է համատեղել ջանքերը մեր երկրների թվային ծառայությունների ինտեգրման հարցում», – հայտարարել է Ղազախստանի վարչապետը։
Միևնույն ժամանակ, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը նշել է, որ ԵԱՏՄ-ն կարելի է համարել հետխորհրդային տարածքում ինտեգրման ամենաառաջադեմ օրինակը։
«Չնայած հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումների աշխարհագրական շրջանակները տարբեր են, մեր տնտեսությունների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները նույնն են և դրանք պետք է լուծել համատեղ»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նշված հանդիպումներին մասնակցում է տեսակապի միջոցով։