00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Ա կաթողիկոս
Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում. Արամ Ա
09:05
1 ր
Էդմոն Մարուքյան
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, Մայր տաճարը զավթելու «ռեպետիցիան» է․ Էդմոն Մարուքյան
09:07
9 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
09:17
5 ր
Ստեփան Դանիելյան
Հայ Առաքելական եկեղեցին փորձ է արվում դարձնել ավետարանական կամ բողոքական եկեղեցի. Ստեփան Դանիելյան
09:23
11 ր
Հրանտ Միքայելյան
Եվրամիությունը փորձում է Հայաստանը դարձնել իրեն կից պետություն. Հրանտ Միքայելյան
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապաշրջափակման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ–ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. ՌԴ դեսպան

© syuniacyerkir.amՍերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «Սյունյաց Երկիր» թերթին
Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «Սյունյաց Երկիր» թերթին - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «Սյունյաց Երկիր» թերթին
Բաժանորդագրվել
Դեսպանի խոսքով՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի նախագծի գործնական իրականացման մեկնարկից հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը պետք է դիտարկվեն՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող փաստաթղթերը: Այս մասին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բաց է քննարկման համար ինչպես հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ: Այսպես կոչված «Թրամփի ուղու» վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը կորոշվի նախագծի իրականացման մեկնարկից հետո, առայժմ աշխատանքները միայն նախնական փուլում են:
Կոպիրկինը հիշեցրել է, որ Հայաստանում ռուսաստանցի զինվորականների տեղակայման մասին պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի մարտին, իսկ 2010-ին դրան ավելացվել է արձանագրություն, որը տեղակայման ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը՝ հետագայում հինգ տարին մեկ երկարաձգելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց հայկական կողմը չի բարձրացնում։
«Ռուսական ռազմական ներկայությունը շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարր և տարածաշրջանային կայունության կարևոր գործոն։ Դրա հետ մեկտեղ, ռուս զինվորականները տարածաշրջանում որևէ մեկին չեն սպառնում»,-ընդգծել է դիվանագետը։
Նա նաև կարևորել է երկխոսությունը «3+3» հարթակում, որը միավորում է Հարավային Կովկասի երկրներն ու նրանց հարևաններին: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկության՝ մոտ ժամանակներս Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեցնեն, թե նրանցից ով է ընդունելու հաջորդ հանդիպումն այս ձևաչափով՝ արտգործնախարարների մակարդակով:
«Ռուսաստանը Հարավային Կովկասից տարանջատելն ի սկզբանե անիմաստ է։ Դա անհնար է անել աշխարհագրության, համատեղ պատմությանը և բազմատեսակ կապերի շնորհիվ։ Այնուամենայնիվ, առանձին արտաքին խաղացողներ նման անհեթեթ գաղափարներ են արտահայտում՝ միայն մերկացնելով սեփական ձգտումներն ու տարածաշրջանային իրողությունների թույլ ընկալումը»,-նշել է դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Ահազանգեր չենք ստացել. Կոպիրկինը՝ Հայաստանում ռուսական ներդրումների ռիսկի մասին
Լրահոս
0