00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վենդետան է. ՔԿ նախագահ

© Photo : STEPAN POGHOSYANԱրթուր Պողոսյան
Արթուր Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Արթուր Պողոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արթուր Պողոսյանը նշեց, որ այս պահին համայնքում իրավապահների իրականացվում է ուժեղացված ծառայություն, որոշ անձանց նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով առնվազն կատարողի մասով դեպքը բացահայտված է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Դեպքի մասին մանրամասներ ներկայացնելով` նա ընդգծեց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ պատճառը վրեժխնդրությունն էր:
«Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը 2025 թ. փետրվարի 5–ին տեղի ունեցած դեպքի վրեժխնդրությունն է եղել. ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ և իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին»,– ասաց ՔԿ նախագահը:
Պողոսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում շուրջ 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ–հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ։
«Նախաքննությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը բոլոր հարցերի պատասխանները չի ստացել։ Պետք է հաստատվի կամ ժխտվի այլ անձանց մասնակցությունն այս հանցագործությանը»,– ընդգծեց նա։
Պողոսյանը նշեց, որ այս պահին համայնքում իրավապահների իրականացվում է ուժեղացված ծառայություն, որոշ անձանց նկատմամբ կիրառվել են անվտանգության միջոցներ։
Հիշեցնենք, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
Վենդետա չէ․ Մեսրոպ Առաքելյանը պահանջում է բացահայտել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը
Լրահոս
0