00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաքարի դեպքերը հարցեր են առաջացնում․ Փաշինյանը՝ Գրիգորյանի սպանության մասին

© SputnikՎալոդյա Գրիգորյանի հրաժեշտի արարողությունը Փարաքարում
Վալոդյա Գրիգորյանի հրաժեշտի արարողությունը Փարաքարում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձացնում։ Ստարսբուրգում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
«Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհագստացրել։ Կարծում եմ` տեսանելի է, որ այդ ամենի արդյունքում նաև պաշտոնանկություններ են եղել,– ընդգծեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև քրեական գործերով անձանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու պրակտիկային: Ըստ վարչապետի` շատ հանցագործություններ կատարվում են մարդկանց կողմից, ովքեր այլ գործերով ամբաստանյալի կարգավիճակ ունեն, սակայն գտնվում են ազատության մեջ:
Նա հիշեցրեց, որ փետրվարյան սպանության գործով Մերձավանում անցնում է 14 մարդ, սակայն նրանցից միայն մեկն է կալանքի տակ։
«Մի կողմից մենք բողոքում ենք բանտերի և մեկուսարանների գերծանրաբեռնվածությունից, մյուս կողմից ոստիկաններն ու քննիչներն ասում են, որ նման մարդկանց նկատմամբ կիրառվում են չափազանց մեղմ խափանման միջոցներ, և հետո նրանք կրկին հանցագործություն են կատարում։ Պետք է հասկանալ, թե որ դեպքերում պետք է մարդկանց պահել կալանքի տակ, և որ դեպքերում կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ»,– բացատրեց վարչապետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։ Երկու անձինք էլ կալանավորվել են։
Լրահոս
0