00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը պետք է դառնա. Սամվել Կարապետյան

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2025
Բաժանորդագրվել
Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Պետք է անել հնարավորը պետություն – եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։ Այդ մասին նշված է գործարար Սամվել Կարապետյանի՝ ԱԱԾ-ից հղված նոր ուղերձում։
Նա միաժամանակ տեղեկացնում է, թե էլ ինչ խնդիրներ են դրված «Մեր ձևով» շարժման կազմում գործող Հայ առաքելական սուրբ եկեղեցու և մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի առջև։
Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժումը ևս անելիք ունի։ Բազմաթիվ խնդիրներ, որ կան մեր հասարակության մեջ ու սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի թե բարոյական կերպարը, թե առողջությունը, առաջացել են իրական հոգևոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում և չի էլ կարող բերել։
Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի ո՞ր մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Լրահոս
0