https://arm.sputniknews.ru/20250929/hunvari-27-y-hvolvoqvosti-orn-e-svoghvomvonjany-hhum-ajd-ory-hishataki-or-sahmanelu-masin-94055779.html
Հունվարի 27-ը Հոլոքոստի օրն է. Սողոմոնյանը` ՀՀ–ում այդ օրը հիշատակի օր սահմանելու մասին
Հունվարի 27-ը Հոլոքոստի օրն է. Սողոմոնյանը` ՀՀ–ում այդ օրը հիշատակի օր սահմանելու մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հունվարի 27-ը Հոլոքոստի (հրեաների ցեղասպանություն) զոհերի հիշատակի օրն է, անհասկանալի է այդ նույն ամսաթվին սահմանել հայ... 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T21:15+0400
2025-09-29T21:15+0400
2025-09-29T21:15+0400
հիշատակի օր
հայաստան
հոլոքոստ
հրեա
իսրայել
ռուբեն ռուբինյան
գեղամ նազարյան
մենուա սողոմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82094378_0:84:1600:984_1920x0_80_0_0_5d3f1a48fa50984dd767d248fa80275d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հունվարի 27-ը Հոլոքոստի (հրեաների ցեղասպանություն) զոհերի հիշատակի օրն է, անհասկանալի է այդ նույն ամսաթվին սահմանել հայ նահատակների «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասել է միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավորների կողմից «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագծին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը (որդին հենց 44–օրյա պատերազմի նահատակ է) կշրջանառեն նոր նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»։Սողոմոնյանը նշում է, որ ցանկացած այսպիսի զգայուն թեմայով ակտ, երբ որ պետությունը անում է, դրա տակ պետք է լինի համարժեքության տրամաբանություն։ Հարց է հղում` արդյո՞ք Իսրայելում ապրիլի 24-ը ներառված է որպես հիշատակի օր, ոչ ասում էՀիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։Նշենք, որ 2024–ի հոկտեմբերի 17–ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր։ ՀՀ կառավարությունը մերժեց այս նախագիծը` հիմնավորելով, թե հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82094378_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6cfbe8c230d7d289313423eac7c64667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիշատակի օր, հայաստան, հոլոքոստ, հրեա, իսրայել, ռուբեն ռուբինյան, գեղամ նազարյան, մենուա սողոմոնյան
հիշատակի օր, հայաստան, հոլոքոստ, հրեա, իսրայել, ռուբեն ռուբինյան, գեղամ նազարյան, մենուա սողոմոնյան
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հունվարի 27-ը Հոլոքոստի (հրեաների ցեղասպանություն) զոհերի հիշատակի օրն է, անհասկանալի է այդ նույն ամսաթվին սահմանել հայ նահատակների «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում ասել է միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավորների կողմից «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու նախագծին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը (որդին հենց 44–օրյա պատերազմի նահատակ է) կշրջանառեն նոր նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»։
Սողոմոնյանը նշում է, որ ցանկացած այսպիսի զգայուն թեմայով ակտ, երբ որ պետությունը անում է, դրա տակ պետք է լինի համարժեքության տրամաբանություն։ Հարց է հղում` արդյո՞ք Իսրայելում ապրիլի 24-ը ներառված է որպես հիշատակի օր, ոչ ասում է
«Արդյոք հիմա Իսրայել պետությունը Գազայում չի իրականացնո՞ւմ ցեղասպանություն։ Արդյոք հիմա, որ Արցախ չունենք, 1000-ամյակների իր բնօրրանից կտրված, տնավեր- բնավեր դարձած ժողովրդի այդ վիճակի մեջ Իսրայել պետության ռազմական աջակցության, Իսրայել–Ադրբեջան համագործակցության հետքը չկա։ Մենք` որպես պետություն, որոշումներ ընդունելիս չպե՞տք է առաջնորդվենք նաև քաղաքական, ազգային շահերով, ինչ–որ տրամաբանությամբ»,–նախագծի հեղինակներին հարց է հղում Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։
Նշենք, որ 2024–ի հոկտեմբերի 17–ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի
նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր։ ՀՀ կառավարությունը մերժեց այս նախագիծը` հիմնավորելով, թե հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը: