00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 27-ը` «Հիշատակի և խոնարհումի օր». Ռուբինյանն ու Նազարյանը նոր նախագիծ կբերեն

© Sputnik / Aram Nersesyan«Եռաբլուր» պանթեոն
«Եռաբլուր» պանթեոն - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
«Եռաբլուր» պանթեոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իսկ հունվարի 28–ին Հայոց բանակի օրն է...
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը (որդին հենց 44–օրյա պատերազմի նահատակ է) կշրջանառեն նոր նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»։ Այս մասին իր սոցցանցում հայտնել է Ռուբեն Ռուբինյանը։
Նախագծի հեղինակները իրենց այս քայլը բացատրում են նրանով, թե պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:
«Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը` որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ»,–հայտնել է Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։ 2016թ.–ի քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2–ին, 2020–ի 44–օրյան` սեպտեմբերի 27–ին, իսկ արդեն 2023–ի սեպտեմբերի 19–ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։
Նշենք, որ 2024–ի հոկտեմբերի 17–ին այն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր սեպտեմբերի 27–ը սահմանել որպես հիշատակի օր։ ՀՀ կառավարությունը մերժեց այս նախագիծը` հիմնավորելով, թե հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:
Հավելենք, որ վերջին տարիներին հաճախ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր խնդրահարույց է դառնում։ Զոհված զինծառայողների շատ ծնողներ ու հարազատներ ուղղակի արգելում են նրանց մուտքն իրենց որդիների գերեզման` դրանով արտահայտելով իրենց բողոքը Փաշինյանի վարած քաղաքականության դեմ։
Լրահոս
0