https://arm.sputniknews.ru/20250929/amen-ejum-grvats-e-patzhel-tsnki-berel-natan-srbazany-miqajel-srbazani-gvortsi-masin-94042687.html
Ամեն էջում գրված է՝ «պատժել, ծնկի բերել»․ Նաթան սրբազանը՝ Միքայել սրբազանի գործի մասին
Ամեն էջում գրված է՝ «պատժել, ծնկի բերել»․ Նաթան սրբազանը՝ Միքայել սրբազանի գործի մասին
Sputnik Արմենիա
Սրբազան հայրը վստահ է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հիմնական մեղքն այն է, որ նա հայ եկեղեցու հոգևորական է։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T17:15+0400
2025-09-29T17:15+0400
2025-09-29T18:14+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատարան
դատ
հայ առաքելական եկեղեցի
նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92386674_0:83:1600:983_1920x0_80_0_0_bf924c9542691387051f865525d7bce5.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ «Իրական Հայաստանի» արդարադատության իրականացում։ Լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նա շեշտեց՝ այս իբրև թե արդարադատությունն իրականացվում է իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած վախի, կամակատարության, քմահաճույքի մթնոլորտում։Շեշտում է՝ այդ հարցում համոզվեց նաև այսօր հերթական անգամ, երբ հանրային մեղադրողը սրբազանի համար 2 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջեց՝ միաժամանակ բոլոր դատական լսումների ժամանակ թեկուզ մեկ անգամ չթերթեց իր առջև դրված գործի հաստափոր տրցակը։ Վստահ է՝ չթերթեց, որովհետև դրանում գործին առնչվող ոչինչ էլ չկար։«Ինձ թվում է` այդ ամեն էջի վրա գրված է՝ մեղավոր է և վերջ, ծնկի բերել, նստացնել․․․ Ամեն էջի վրա սա է՝ կարդալու և իրականացնելու նման արդարադատություն»,- ասաց Նաթան սրբազանը։Միաժամանակ, օգտվելով առիթից, սրբազանը աղոթք հղեց առ Աստված, որ մեղադրող կողմի զավակներն իրենց կյանքի ընթացքում երբևէ չբախվեն իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների։Իսկ թե ինչու է եկեղեցու և հոգևորականների դեմ այս ամբողջ արշավը կազմակերպվել, սրբազան հոր կարծիքով՝ ակնհայտ է․ «Իրական Հայաստանում» միայն մեկ հեղինակություն կարող է լինել։ Միաժամանակ նա հիշեցնում է, որ Աստծո տված հեղինակությունը մարդը չի կարող խլել։Սրբազանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ վեհարանն ազատագրելու հայտարարություններին՝ նշելով, որ դրանում ևս կա և՛ բռնության, և՛ եկեղեցական իշխանափոխության կոչ, սակայն այդ նույն մարդիկ դրանցում մեղավորություն կամ հանցագործություն չեն տեսնում։Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։Հավելենք, որ դատախազը միջնորդել է Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92386674_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d339db39109c15932e05893ccec8ab74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, դատ, հայ առաքելական եկեղեցի, նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատարան, դատ, հայ առաքելական եկեղեցի, նաթան արքեպիսկոպոս հովհաննիսյան
Ամեն էջում գրված է՝ «պատժել, ծնկի բերել»․ Նաթան սրբազանը՝ Միքայել սրբազանի գործի մասին
17:15 29.09.2025 (Թարմացված է: 18:14 29.09.2025) Սրբազան հայրը վստահ է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հիմնական մեղքն այն է, որ նա հայ եկեղեցու հոգևորական է։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ «Իրական Հայաստանի» արդարադատության իրականացում։ Լրացուցիչ դատալսումներից հետո լրագրողների հետ զրույցում այսպես բնորոշեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նա շեշտեց՝ այս իբրև թե արդարադատությունն իրականացվում է իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած վախի, կամակատարության, քմահաճույքի մթնոլորտում։
«Միքայել սրբազանի այս ամբողջ դատական գործը և հիմնական մեղքն այն է, որ նա հայ եկեղեցու հոգևորական է, և պետք է հայ եկեղեցու հոգևորականին որևէ կերպ պատժել»,- ասաց Նաթան սրբազանը։
Շեշտում է՝ այդ հարցում համոզվեց նաև այսօր հերթական անգամ, երբ հանրային մեղադրողը սրբազանի համար 2 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջեց՝ միաժամանակ բոլոր դատական լսումների ժամանակ թեկուզ մեկ անգամ չթերթեց իր առջև դրված գործի հաստափոր տրցակը։ Վստահ է՝ չթերթեց, որովհետև դրանում գործին առնչվող ոչինչ էլ չկար։
«Ինձ թվում է` այդ ամեն էջի վրա գրված է՝ մեղավոր է և վերջ, ծնկի բերել, նստացնել․․․ Ամեն էջի վրա սա է՝ կարդալու և իրականացնելու նման արդարադատություն»,- ասաց Նաթան սրբազանը։
Միաժամանակ, օգտվելով առիթից, սրբազանը աղոթք հղեց առ Աստված, որ մեղադրող կողմի զավակներն իրենց կյանքի ընթացքում երբևէ չբախվեն իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների։
«Վստահ եմ, որ Աստված կլսի մեր աղոթքը և նրանց երեխաներին կփրկի իրենց նմաններից»,- ասաց նա։
Իսկ թե ինչու է եկեղեցու և հոգևորականների դեմ այս ամբողջ արշավը կազմակերպվել, սրբազան հոր կարծիքով՝ ակնհայտ է․ «Իրական Հայաստանում» միայն մեկ հեղինակություն կարող է լինել։ Միաժամանակ նա հիշեցնում է, որ Աստծո տված հեղինակությունը մարդը չի կարող խլել։
Սրբազանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ վեհարանն ազատագրելու հայտարարություններին՝ նշելով, որ դրանում ևս կա և՛ բռնության, և՛ եկեղեցական իշխանափոխության կոչ, սակայն այդ նույն մարդիկ դրանցում մեղավորություն կամ հանցագործություն չեն տեսնում։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։