https://arm.sputniknews.ru/20250928/mets-visht-e-hanrajin-hajtni-gvortsichner-verjin-hrazheshtn-en-talis-tigran-qevosajanin-94002762.html
Մեծ վիշտ է․ հանրային հայտնի գործիչներ վերջին հրաժեշտն են տալիս Տիգրան Քեոսայանին
Մեծ վիշտ է․ հանրային հայտնի գործիչներ վերջին հրաժեշտն են տալիս Տիգրան Քեոսայանին
Sputnik Արմենիա
Ընկերները, մտերիմները պատմում են Տիգրան Քեոսայանի նուրբ հոգու և բարության մասին։ 28.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-28T16:26+0400
2025-09-28T16:26+0400
2025-09-28T18:24+0400
տիգրան քեոսայան
մարգարիտա սիմոնյան
մոսկվա
հոգեհանգիստ
ռեժիսոր
հայ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1c/94003074_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c0c403f2bbdfa0729d3a76c8640892b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Մոսկվայի Հայկական տաճարային համալիրն այսօր բազմամարդ է։ Հարյուրավոր մարդիկ եկել են հրաժեշտ տալու ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանին։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են ընտանիքի մտերիմները, ընկերները, հանրային, քաղաքական հայտնի գործիչներ։Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Տիգրան Քեոսայանի մահը մեծ կորուստ անվանեց ամբողջ երկրի համար։Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանն էլ հիշել է, որ ծանոթ է եղել դեռ Տիգրան Քեոսայանի հոր՝ հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի հետ։ Ասում է՝ Տիգրանի հետ էլ հաճախ են հանդիպել ու նաև հենց այս եկեղեցում, որտեղ հիմա նրա հրաժեշտի արարողությունն է։Մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը լրագրողների հետ զրույցում ընդգծել է Տիգրան Քեոսայանի գլխավոր արժանիքը՝ նա խոսքի մարդ էր և հայրենասեր։«Ընդհանրապես ոչնչից չէր վախենում՝ համարձակ էր, իր համար մեկ էր, թե ինչ են խոսում, ինքն ասում էր այն, ինչ մտածում էր»,- ասել է Գաբրիելյանովը։Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, որ Տիգրան Քեոսայանն իսկական մարդ էր։«Նա խելացի էր, ազնիվ, բարի, տաղանդավոր և այդպես էլ կմնա մեր հիշողության մեջ»,- ասել է Մեդինսկին։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նա միշտ կարողանում էր գտնել ճիշտ խոսքերն ու արարքները՝ ձեռք մեկնելու, օգնելու համար։Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան նշել է,որ մինչև վերջին պահը հույս ուներ՝ Տիգրանը դուրս կգա այդ մղձավանջից։ Նա շեշտել է, որ սա անդառնալի կորուստ է ինչպես կինոյի, այնպես էլ ամբողջ երկրի համար։Նշենք, որ Հայկական եկեղեցու մոտ Տիգրան Քեոսայաին հրաժեշտ տալու եկածների մեծ հերթ է։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են նաև ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Սթիվեն Սիգալը, պրոդյուսեր և ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը, երգիչներ Լոլիտա Միլյավսկայան, Ալեքսանդր Ռոզենբաումը, Լարիսա Դոլինան, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, երգիչ Արամոն եղբոր՝ Աշոտ Գևորգյանի հետ և այլք։ Տիգրան Քեոսայանը և Մարգարիտա Սիմոնյանը 3 զավակ ունեն` 2 աղջիկ և մեկ տղա։ Նրանք բոլորն անչափահաս են։Սեպտեմբերի 26-ին հայտնել էինք, որ 59 տարեկանում կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը։ Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ նա կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբՔեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։«Չեմ հասկանում՝ ինչ անել»․ հայտնի գործիչների արձագանքը Տիգրան Քեոսայանի մահվան լուրին
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Церемония прощания с режиссером Тиграном Кеосаяном
Sputnik Արմենիա
Церемония прощания с режиссером Тиграном Кеосаяном
2025-09-28T16:26+0400
true
PT5M05S
Маргарита Симоньян прибыла на церемонию прощания с мужем, режиссером Тиграном Кеосаяном
Sputnik Արմենիա
Главный редактор международной медиагруппы "Россия сегодня" и телеканала RT Маргарита Симоньян прибыла на церемонию прощания с мужем, режиссером Тиграном Кеосаяном в Армянской Церкви на Олимпийском Проспекте, передает корреспондент РИА Новости
2025-09-28T16:26+0400
true
PT0M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1c/94003074_36:0:1476:1080_1920x0_80_0_0_0129ed6f034aad5a6e4054b7e1e8e25c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, видео, մարգարիտա սիմոնյան, մոսկվա, հոգեհանգիստ, ռեժիսոր, հայ, տեսանյութեր
տիգրան քեոսայան, видео, մարգարիտա սիմոնյան, մոսկվա, հոգեհանգիստ, ռեժիսոր, հայ, տեսանյութեր
Մեծ վիշտ է․ հանրային հայտնի գործիչներ վերջին հրաժեշտն են տալիս Տիգրան Քեոսայանին
16:26 28.09.2025 (Թարմացված է: 18:24 28.09.2025) Ընկերները, մտերիմները պատմում են Տիգրան Քեոսայանի նուրբ հոգու և բարության մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Մոսկվայի Հայկական տաճարային համալիրն այսօր բազմամարդ է։ Հարյուրավոր մարդիկ եկել են հրաժեշտ տալու ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանին։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են ընտանիքի մտերիմները, ընկերները, հանրային, քաղաքական հայտնի գործիչներ։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Տիգրան Քեոսայանի մահը մեծ կորուստ անվանեց ամբողջ երկրի համար։
«Մեծ վիշտ է։ Նա շատ բան է արել և՛ ստեղծագործելիս, և ներկա իրավիճակում, նա իսկապես լուրջ խոսափող էր։ Նրան լսում էին, լսում և հարգում։ Ափսոս։ Երկնքի արքայությունը նրան»,- ասել է Կիրկորովը՝ նշելով, որ Տիգրան Քեոսայանն ու եղբայրը՝ Դավիթը (որը նույնպես վաղաժամ է կյանքից հեռացել` խմբ․), պահապան հրեշտակներ են դարձել։
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանն էլ հիշել է, որ ծանոթ է եղել դեռ Տիգրան Քեոսայանի հոր՝ հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի հետ։ Ասում է՝ Տիգրանի հետ էլ հաճախ են հանդիպել ու նաև հենց այս եկեղեցում, որտեղ հիմա նրա հրաժեշտի արարողությունն է։
Մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը լրագրողների հետ զրույցում ընդգծել է Տիգրան Քեոսայանի գլխավոր արժանիքը՝ նա խոսքի մարդ էր և հայրենասեր։
«Ընդհանրապես ոչնչից չէր վախենում՝ համարձակ էր, իր համար մեկ էր, թե ինչ են խոսում, ինքն ասում էր այն, ինչ մտածում էր»,- ասել է Գաբրիելյանովը։
Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ նշել է, որ Տիգրան Քեոսայանն իսկական մարդ էր։
«Նա խելացի էր, ազնիվ, բարի, տաղանդավոր և այդպես էլ կմնա մեր հիշողության մեջ»,- ասել է Մեդինսկին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նա միշտ կարողանում էր գտնել ճիշտ խոսքերն ու արարքները՝ ձեռք մեկնելու, օգնելու համար։
«Շատերը խոսում են նրա պրոֆեսիոնալիզմի և քաղաքացիական դիրքորոշման մասին, բայց ոչ բոլորին էր վիճակված, ցավոք, զգալ նրա ֆանտաստիկ բարեհոգությունը։ Նա բարության աննկարագրելի էներգետիկա ունենար»,- ասել է Զախարովան՝ շեշտելով, որ նույնիսկ երբ Տիգրան Քեոսայանը կտրուկ ու շատերի համար անցանկալի խոսքեր էր ասում, դրանցում չկար քայքայիչ չարություն, բացասական ագրեսիա։ Ցանկացած իրավիճակում նա կարողանում էր բարության, ճշմարտության և հավատի մթնոլորտ ստեղծել։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան նշել է,որ մինչև վերջին պահը հույս ուներ՝ Տիգրանը դուրս կգա այդ մղձավանջից։ Նա շեշտել է, որ սա անդառնալի կորուստ է ինչպես կինոյի, այնպես էլ ամբողջ երկրի համար։
Նշենք, որ Հայկական եկեղեցու մոտ Տիգրան Քեոսայաին հրաժեշտ տալու եկածների մեծ հերթ է։ Հրաժեշտի արարողությանը մասնակցում են նաև ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Սթիվեն Սիգալը, պրոդյուսեր և ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը, երգիչներ Լոլիտա Միլյավսկայան, Ալեքսանդր Ռոզենբաումը, Լարիսա Դոլինան, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, երգիչ Արամոն եղբոր՝ Աշոտ Գևորգյանի հետ և այլք։
Տիգրան Քեոսայանը և Մարգարիտա Սիմոնյանը 3 զավակ ունեն` 2 աղջիկ և մեկ տղա։ Նրանք բոլորն անչափահաս են։
Սեպտեմբերի 26-ին
հայտնել էինք, որ 59 տարեկանում կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը։ Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ նա կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։