00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չեմ հասկանում՝ ինչ անել»․ հայտնի գործիչների արձագանքը Տիգրան Քեոսայանի մահվան լուրին

© Sputnik / Максим БлиновՏիգրան Քեոսայան
Տիգրան Քեոսայան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Բաժանորդագրվել
Տիգրան Քեոսայանը մահացել է այսօր՝ 59 տարեկան հասակում: Նրա մահը ցնցում էր նրան ճանաչողների համար, քանի որ մինչև վերջ հարազատներն ու ընկերները հավատում էին, որ Տիգրանը դուրս կգա կոմայից:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Այսօր հայտնի դարձավ հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանի անժամանակ մահվան մասին: Նրա վախճանը ծանր հարված էր ընտանիքի, ընկերների և գործընկերների համար:
Տիգրան Քեոսայանի մահվան կապակցությամբ ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի հրամանագրով այս տարվա հունվարին Քեոսայանին շնորհվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: ՌԴ նախագահը Տիգրան Քեոսայանին անվանել է ուժեղ ոգի ունեցող մարդ և Ռուսաստանի իսկական հայրենասեր, որը շատ բան է արել հայրենական կինոարվեստի լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը ընկերություն էր անում Տիգրան Էդմոնդի Քեոսայանի ընտանիքի հետ, գրել է. «Նա իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից մեկն էր»։
Մշակույթի և արվեստի, քաղաքական և հասարակական գործիչները նույնպես խորին ցավակցություն են հայտնել Տիգրան Քեոսայանի մորը՝ Լաուրա Գևորգյանին, և տիկնոջը՝ Մարգարիտա Սիմոնյանին («Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր), ինչպես նաև բոլոր հարազատներին ու մտերիմներին՝ նշելով, որ կյանքից հեռացել է ոչ միայն տաղանդավոր մասնագետ, այլև հրաշալի մարդ:
Երաժիշտ Իգոր Սարուխանովը խոստովանել է, որ ցնցված է լուրից և չի հասկանում՝ ինչպես ապրել առանց մտերիմ ընկերոջ: «Նա սրամիտ, հասուն, խելացի մարդ էր։ Այն ամենը, ինչ արեց՝ կմնա մեր հիշողության մեջ: Նրան միշտ սիրել են և կսիրեն», - ասել է Սարուխանովը ՌԻԱ Նովոստիին։
Ռեժիսոր Կարեն Շահնազարովը Քեոսայանի մահն անվանել է մեծ ողբերգություն՝ հատուկ ընդգծելով նրա մարդկային որակները: «Մոսֆիլմի» կոլեկտիվի անունից նա ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին։
«Ողբերգությունը հսկայական է։ Հրաշալի մարդ էր, տաղանդավոր ռեժիսոր, հրապարակախոս։ Սա մեծ կորուստ է մեր մշակույթի համար։ Ինչպես ասում են, պետք է հաղթահարել այդ փորձությունը», - ընդգծել է ռեժիսորը։
Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Զառան նշել է՝ մտերիմները մինչև վերջ հավատում էին Քեոսայանի ապաքինմանը. «Մենք այնքան հույս ունեինք և հավատում էինք... կորով եմ մաղթում հարազատներին ու մտերիմներին։ Հիշատակը վառ լինի»:
Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը խոստովանել է, որ չնայած վերջին ամիսներին Քեոսայանի ծանր վիճակին, մահվան լուրը ցնցող էր։
«Նա աչքերով է պատասխանում ինձ»․ Սիմոնյանը պատմել է Տիգրան Քեոսայանի վիճակի մասին
«Տաղանդավոր, կենսուրախ, իսկական պրոֆեսիոնալ էր։ Միշտ խանդավառությամբ էր խոսում կինոյի մասին։ Նրա բացակայությունը շատ կզգացվի», - նշել է լրագրողը։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն ընդգծել է՝ ամբողջ երկիրն է սգում ընտանիքի հետ միասին: «Տիգրանն ուներ ցայտուն հումոր, անկոտրում լավատեսություն և անկրկնելի ոճ։ Նա էներգիա էր հաղորդում շրջապատին։ Մարմինը չդիմացավ նման վառ կենսակերպին... Սգում ենք բոլորս», - գրել է Կիսելյովը։
Քեոսայանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին։ Մոսկվայի պատրիարքարանի Եկեղեցու և հասարակության ու ԶԼՄ-ների փոխհարաբերությունների բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան զորակցության խոսքեր է հայտնել ընտանիքին:
Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ելենա Դրապեկոն ընդգծել է, որ մինչև վերջին պահը սպասում էր հրաշքի և հուսով էր, որ Քեոսայանը դուրս կգա կոմայից. «Տիգրանը մեզ համար շատ թանկ մարդ էր»:
Ռուսաստանի լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը խոստովանել է, որ մինչև վերջին պահը բարեհաջող ելքի հույս ուներ:
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան ևս իր զորակցությունն է հայտնել Մարգարիտա Սիմոնյանին։
«Երկնային արքայություն քեզ, Տիգրան։ Մենք քեզ շատ կկարոտենք: Ռիտա, ամուր մնա և հաղթահարիր վիշտդ: Դու ես հիմա ընտանիքիդ գլխավորը», - նշել է Սկաբեևան։
Մոտ 9 ամիս առաջ` այս տարվա հունվարի 9–ին, հայտնի դարձավ, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քեոսայանը հիվանդանոց է տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։
Քեոսայանը վառ հետք է թողել ռուսական կինոարվեստի և հեռուստատեսության մեջ, ինչպես նաև միլիոնավոր հանդիսատեսների սրտերում: Նա նկարահանել է «Խեղճ Սաշա», «Արծաթափայլ հովտաշուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ, նրա կինոգործունեությունն ընդգրկում է ավելի քան 40 աշխատանք 30 նախագծերում: Նա նաև РЕН ТВ-ում «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ», «Բավական է լռել» հաղորդումների հեղինակն էր, НТВ-ում ` «Միջազգային սղոցարան»-ի (վերջին թողարկումը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը։ 2024 թվականին Քեոսայանն արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», իսկ 2025 թվականին՝ «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» կոչումներին։
Լրահոս
0