00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի առաջարկը թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից. Լավրով

Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է ռազմավարական կայունության վերաբերյալ Մոսկվայի տեսլականը:
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍՊԿ) սահմանափակումները, թույլ կտա խուսափել ռազմավարական սպառազինությունների մրցավազքից: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

Նախարարը համոզված է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում տիրող իրավիճակի համար՝ խուսափելու այն ռիսկերից, որոնք կարող են մարդկությանը նոր պատերազմի մեջ գցել: ՌՀՍՊԿ-ի շուրջ երկխոսությունը կնպաստի նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում ընդհանուր մթնոլորտի բարելավմանը։
Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի գիծը. Լավրով
Նրա խոսքով՝ Մոսկվան որոշակի հույսեր է կապում Վաշինգտոնի հետ երկխոսությունը շարունակելու հարցում և պրագմատիզմի ձգտում է տեսնում Թրամփի վարչակազմի մոտ:

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է էքսպանսիան և «ի հեճուկս դեռևս խորհրդային առաջնորդներին տրված հավաստիացումների՝ ոչ մի թիզ դեպի արևելք չգնալ»` ընդհուպ մոտենում Ռուսաստանի սահմաններին։
«Ավելին` գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքներ, որին մեղադրում են այն բանում, որ նա ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների վրա», - ընդգծել է նախարարը:
Իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա հարձակվելու մտադրություն չունի և չի ունեցել։
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան սկզբից ի վեր բաց է եղել և մնում է բաց բանակցությունների համար, սակայն մինչ օրս ո՛չ Կիևը, ո՛չ էլ նրա արևմտյան դաշնակիցները չեն ցուցաբերել արդար բանակցություններ վարելու պատրաստակամություն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է 2026-ի փետրվարի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում շարունակել հավատարիմ մնալ ՌՀՍՊԿ-ին համապատասխան սահմանափակումներին: Ռուսաստանը որոշում կկայացնի ՌՀՍՊԿ-ի տարեկան կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման մասին՝ իրավիճակի վերլուծության հիման վրա։ ՌԴ-ն կարծում է, որ ՌՀՍՊԿ-ի համաձայն սահմանափակումների պահպանմանն ուղղված քայլերը արդյունք կտան, եթե ԱՄՆ-ն փոխադարձաբար պատասխանի:
ՌԴ-ն հուսով է՝ Ուկրաինայում կարգավորման գործընթացը խաթարելու փորձերը կխափանվեն․ Լավրով
Լրահոս
0