https://arm.sputniknews.ru/20250917/kievy-pvordzum-e-sabvotazhi-entarkel-ukrainakan-kargavvorman-amn-i-gitsy-lavrvov-93545880.html
Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի գիծը. Լավրով
Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի գիծը. Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ Կիևն ու Եվրոպան փորձում են ԱՄՆ նախագահին համոզել հրաժարվել Ուկրաինայի հարցում խաղաղարար ջանքերից, ցանկանում են խափանել կարգավորման գործընթացը։ 17.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-17T13:30+0400
2025-09-17T13:30+0400
2025-09-17T13:31+0400
սերգեյ լավրով
ամն
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93542093_11:0:1280:714_1920x0_80_0_0_1bea782ee71fd9f41993b5f1c40badd6.jpg
Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ներկայիս ամերիկյան գիծը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դեսպանների կլոր սեղանի ժամանակ։Նախարարի խոսքով՝ օգոստոսին Ալյասկայում կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը, որտեղ հստակ դրսևորվել է Վաշինգտոնի ըմբռնումը ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության հարցում։Այս ըմբռնումը, Լավրովի խոսքով, երևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնություններում:Մինչդեռ, ինչպես ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, Կիևն ու Եվրոպան փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել հրաժարվել Ուկրաինայի հարցում խաղաղարար ջանքերից, ցանկանում են խափանել կարգավորման գործընթացը։«Թե՛ եվրոպացիները, թե՛ ուկրաինական ռեժիմը փորձում են համոզել Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից, վերադառնալ Ռուսաստանի հետ առճակատման, ըստ էության Բայդենի պատերազմը վերածել Թրամփի պատերազմի»,-ասել է նախարարը: ՌԴ–ն հրաժարվում է «ոչ բարեկամական երկրներ» եզրույթից, կան նման կառավարություններ. ԼավրովԼավրովը հավելել է, որ Կիևը ձգտում է Արևմուտքի առողջ ուժերին թույլ չտալ հետևել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղեգծին։«Ըստ էության, նա (Վլադիմիր Զելենսկին) ուզում է թույլ չտալ, որ Արևմուտքում առողջ ուժերը հետևեն առողջ ուղուն»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կայացել են օգոստոսի 15-ին Ալյասկայում:
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Европа и Киев пытаются заставить Трампа отказаться от миротворческих усилий и сорвать украинское урегулирование — Лавров
Sputnik Արմենիա
Европа и Киев пытаются заставить Трампа отказаться от миротворческих усилий и сорвать украинское урегулирование — Лавров
2025-09-17T13:30+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93542093_216:0:1168:714_1920x0_80_0_0_9136e62442e04eab4bde4ef866b6c92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ամն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնալդ թրամփ, видео
սերգեյ լավրով, ամն, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնալդ թրամփ, видео
Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի գիծը. Լավրով
13:30 17.09.2025 (Թարմացված է: 13:31 17.09.2025) Նախարարի խոսքով՝ Կիևն ու Եվրոպան փորձում են ԱՄՆ նախագահին համոզել հրաժարվել Ուկրաինայի հարցում խաղաղարար ջանքերից, ցանկանում են խափանել կարգավորման գործընթացը։
Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ներկայիս ամերիկյան գիծը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դեսպանների կլոր սեղանի ժամանակ։
«Մենք տեսնում ենք նաև, որ Վաշինգտոնի նոր վարչակազմում նույնպես հասկանում են ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը դրա արմատական պատճառների ճանաչման միջոցով և գործողություններ ձեռնարկելով, որոնք կվերացնեն այդ արմատական պատճառները․․․ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են Կիևում ամերիկյան վարչակազմի այդ գիծը փորձում ամեն կերպ սաբոտաժի ենթարկում»,-ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ օգոստոսին Ալյասկայում կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը, որտեղ հստակ դրսևորվել է Վաշինգտոնի ըմբռնումը ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության հարցում։
Այս ըմբռնումը, Լավրովի խոսքով, երևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնություններում:
Մինչդեռ, ինչպես ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, Կիևն ու Եվրոպան փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել հրաժարվել Ուկրաինայի հարցում խաղաղարար ջանքերից, ցանկանում են խափանել կարգավորման գործընթացը։
«Թե՛ եվրոպացիները, թե՛ ուկրաինական ռեժիմը փորձում են համոզել Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից, վերադառնալ Ռուսաստանի հետ առճակատման, ըստ էության Բայդենի պատերազմը վերածել Թրամփի պատերազմի»,-ասել է նախարարը:
Լավրովը հավելել է, որ Կիևը ձգտում է Արևմուտքի առողջ ուժերին թույլ չտալ հետևել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղեգծին։
«Ըստ էության, նա (Վլադիմիր Զելենսկին) ուզում է թույլ չտալ, որ Արևմուտքում առողջ ուժերը հետևեն առողջ ուղուն»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների՝
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կայացել են օգոստոսի 15-ին Ալյասկայում: