https://arm.sputniknews.ru/20250927/paterazmic-5-tari-anc-el-partutjan-pattsharnery-pvopvokhutjan-chen-entarkvel-abrahamjan-93964249.html
Պատերազմից 5 տարի անց էլ պարտության պատճառները փոփոխության չեն ենթարկվել. Աբրահամյան
Պատերազմից 5 տարի անց էլ պարտության պատճառները փոփոխության չեն ենթարկվել. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանի խոսքով` պետությունը հաջողություն չի գրանցի, եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի անմիջական վտանգի դեպքում երկիրը խաղաղից... 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T11:54+0400
2025-09-27T11:54+0400
2025-09-27T12:07+0400
արցախ
պատերազմ
արցախյան պատերազմ
տիգրան աբրահամյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
պարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93963608_0:91:1600:991_1920x0_80_0_0_88387534698e6ad02284988d732400e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Տիգրան Աբրահամյանի խոսքով` պահեստազորի նախապես հաստատված պլանների փոխարեն իշխանությունն ընտրել էր ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը, զորքը համալրելու փոխարեն` անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:«Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի անմիջական վտանգի դեպքում պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում: Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում: Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից»,– գրել է նա:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1b/93963608_79:0:1522:1082_1920x0_80_0_0_142d7faee3a15c0dfdbb8ea1cb1dae90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, պատերազմ, արցախյան պատերազմ, տիգրան աբրահամյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, պարտություն
արցախ, պատերազմ, արցախյան պատերազմ, տիգրան աբրահամյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, պարտություն
Պատերազմից 5 տարի անց էլ պարտության պատճառները փոփոխության չեն ենթարկվել. Աբրահամյան
11:54 27.09.2025 (Թարմացված է: 12:07 27.09.2025) Տիգրան Աբրահամյանի խոսքով` պետությունը հաջողություն չի գրանցի, եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի անմիջական վտանգի դեպքում երկիրը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել: Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էին, որի պարագայում այս պատերազմը չսկսված` արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»,–նշել է Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով` պահեստազորի նախապես հաստատված պլանների փոխարեն իշխանությունն ընտրել էր ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը, զորքը համալրելու փոխարեն` անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
«Ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի անմիջական վտանգի դեպքում պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում: Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում: Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից»,– գրել է նա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։