https://arm.sputniknews.ru/20250927/hh-qk-n-chi-tramadrum-adrbejani-kvoghmic-krvats-300-vardzkanneri-tvjalnery-93944669.html
ՀՀ ՔԿ –ն չի տրամադրում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները
ՀՀ ՔԿ –ն չի տրամադրում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեի նախկին նախաահ Արգիշտի Քյարամյանը 2023 թվականին հայտարարել էր, որ 300 ահաբեկիչները նույնականացվել են։ 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T09:55+0400
2025-09-27T09:55+0400
2025-09-27T09:55+0400
արցախյան պատերազմ
վարձկաններ
արգիշտի քյարամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1c/24649774_0:0:1600:901_1920x0_80_0_0_4c20d2955dc7b73db83f315f8e82dfb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիային չի տրամադրել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները։2023 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000–ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե և խնդրել վարձկանների մասին տվյալներ տրամադրել։Նշենք, որ նույն հարցազրույցում Քյարամյանը նշել էր, որ հետաքննությամբ հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ հրահրելու, վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ։Սակայն, հարուցված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ մեր վերջին հարցմանը ի պատասխան, Քննչական կոմիտեն նշել է, որ «հետաքննությունը շարունակվում է»։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1c/24649774_150:0:1573:1067_1920x0_80_0_0_95d8ae93d05afb745485ecbda5d7055b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախյան պատերազմ, վարձկաններ, արգիշտի քյարամյան
արցախյան պատերազմ, վարձկաններ, արգիշտի քյարամյան
ՀՀ ՔԿ –ն չի տրամադրում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները
Քննչական կոմիտեի նախկին նախաահ Արգիշտի Քյարամյանը 2023 թվականին հայտարարել էր, որ 300 ահաբեկիչները նույնականացվել են։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն
Sputnik Արմենիային չի տրամադրել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները։
2023 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում
հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000–ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։
Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե և խնդրել վարձկանների մասին տվյալներ տրամադրել։
«2020 թվականի 44-օրյա մարտական գործողություններին մասնակցած 300 վարձկանները նույնականացվել են, սակայն նշված տվյալները հրապարակման ենթակա չեն», - հայտնել է Քննչական կոմիտեն։
Նշենք, որ նույն հարցազրույցում
Քյարամյանը նշել էր, որ հետաքննությամբ հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ հրահրելու, վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ։
Սակայն, հարուցված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ մեր վերջին հարցմանը ի պատասխան, Քննչական կոմիտեն նշել է, որ
«հետաքննությունը շարունակվում է»։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման,
հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։