00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաձգման դիմաց ամբողջ հարստացված ուրանն ԱՄՆ-ին հանձնելու պահանջն անընդունելի է. Փեզեշքիան

© SputnikՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2025
Բաժանորդագրվել
ԻԻՀ նախագահը վստահ է, որ Իրանը կհաղթահարի պատժամիջոցները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի երկրների հետ համագործակցության շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անընդունելի է համարել Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պահանջները՝ ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ամբողջ ուրանը` պատժամիջոցների վերականգնումը երեք ամսով հետաձգելու դիմաց:
«Եվրաեռյակի» երկրներում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, որպեսզի խուսափի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից snapback մեխանիզմի ակտիվացումից (պատժամիջոցների վերականգնումից): Իրանի ԱԳՆ-ում նման հայտարարություններն անվանել էին ոչ ադեկվատ՝ հիշեցնելով, որ հունիսին` Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ժամանակ, Իրանի ուղղությամբ հարվածներ են հասցվել: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նաև ավելի վաղ ընդգծել էր, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը երկրին օգուտ չի բերի և կարող է վերածվել վնասի:
«Բնական է, որ մենք համաձայնության չենք եկել պատժամիջոցների վերադարձի մեխանիզմի շուրջ, քանի որ ԱՄՆ-ի պահանջներն անընդունելի են։ Նրանք ցանկանում են, որ մենք իրենց փոխանցենք ամբողջ հարստացված ուրանը երեք ամսվա դիմաց, իսկ դա անընդունելի է», – հայտարարել է Իրանի նախագահը, փոխանցում է IRIB-ը։
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանի համաձայնության դեպքում մի քանի ամիս անց ԱՄՆ-ն Իրանին նոր պահանջներ կներկայացնի և կրկին կսպառնա պատժամիջոցների վերադարձով: Ուստի ԱՄՆ-ի առաջարկի և պատժամիջոցների վերադարձի միջև Իրանը կընտրի երկրորդը։

Իրանի նախագահը վստահ է, որ ԻԻՀ-ն կհաղթահարի պատժամիջոցները, այդ թվում՝ ԲՐԻԿՍ–ի և ՇՀԿ–ի երկրների հետ համագործակցության շնորհիվ:
Ավելի վաղ՝ հունիսի վերջին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանին կոչ էր արել ԱՄՆ-ի հարվածներից հետո «հողի տակ թաղված» հարստացված ուրանը հանել և հանձնել այն:
ՄԱԿ-ի պատժամիջոցները նոր սահմանափակումներ չեն ստեղծի իրանական նավթի վաճառքի համար

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները:
Իրանը պատասխան քայլեր է ձեռնարկել։ Կողմերը 12 օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի «Էլ Ուդեյդ» ռազմակայանին՝ հայտարարելով, որ իրանական կողմը մտադիր չէ հետագա էսկալացիայի գնալ:
Հավելենք, որ օգոստոսի 28-ին «եվրաեռյակը» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էր պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։ Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը մերժեց սահմանափակումները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, ինչը հանգեցնում է դրանց վերադարձին: Սպասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ից հետո:
Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահ
Լրահոս
0