https://arm.sputniknews.ru/20250927/evraerjaki-erkrnerum-irani-despannery-kanchvel-en-tehran-93972140.html
«Եվրաեռյակի» երկրներում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան
«Եվրաեռյակի» երկրներում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի վաղ մերժել էր Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը: Արևմտյան... 27.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-27T15:00+0400
2025-09-27T15:00+0400
2025-09-27T15:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա)
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Եվրաեռյակի» երկրներում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Իրանի դեսպանները խորհրդակցությունների են կանչվել Թեհրան՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում իրանական միջուկային հարցի վերաբերյալ բանաձևի մերժումից հետո պատժամիջոցների վերականգնման ֆոնին: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահԱվելի վաղ՝ սեպտեմբերի 26–ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (2231 բանաձև): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։Մոսկվայի և Պեկինի առաջարկած փաստաթղթով նախատեսվում էր համապատասխան բանաձևի երկարացում վեց ամսով՝ միաժամանակ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) բոլոր սկզբնական մասնակիցներից պահանջելով անհապաղ վերսկսել բանակցությունները՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ փաստաթուղթը «իրավիճակը շտկելու իրական հնարավորություն էր տալիս»։Իրանը ծնկի չի գա ագրեսորի առաջ․ նախագահ Փեզեշքիանը՝ ՄԱԿ-ի ամբիոնիցՄեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015 թվականի միջուկային գործարքով: Դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն սեպտեմբերի 19-ին մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, ինչի պատճառով Անվտանգության խորհրդի սահմանափակումները կվերականգնվեն:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), պատժամիջոցներ
իրանի իսլամական հանրապետություն, եվրաեռյակ (մեծ բրիտանիա, ֆրանսիա, գերմանիա), պատժամիջոցներ
«Եվրաեռյակի» երկրներում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի վաղ մերժել էր Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը: Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Եվրաեռյակի» երկրներում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Իրանի դեսպանները խորհրդակցությունների են կանչվել Թեհրան՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում իրանական միջուկային հարցի վերաբերյալ բանաձևի մերժումից հետո պատժամիջոցների վերականգնման ֆոնին: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26–ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի միջուկային գործարքի տեխնիկական երկարաձգման մասին ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջարկած բանաձևի նախագիծը (2231 բանաձև): Արևմտյան երկրները համոզված են, որ դրան կհաջորդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։
««Եվրաեռյակի» ոչ իրավաչափ գործողությունների ֆոնին (որոնք չարաշահել են ԳՀՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չեղարկված բանաձևի վերականգնման նպատակով) Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում Իրանի դեսպանները կանչվել են Թեհրան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մոսկվայի և Պեկինի առաջարկած փաստաթղթով նախատեսվում էր համապատասխան բանաձևի երկարացում վեց ամսով՝ միաժամանակ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) բոլոր սկզբնական մասնակիցներից պահանջելով անհապաղ վերսկսել բանակցությունները՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով։ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ փաստաթուղթը «իրավիճակը շտկելու իրական հնարավորություն էր տալիս»։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015 թվականի միջուկային գործարքով: Դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն սեպտեմբերի 19-ին մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, ինչի պատճառով Անվտանգության խորհրդի սահմանափակումները կվերականգնվեն: