00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը ԱԺ–ում է` հեռացնելու Փաշինյանին, ոչ թե ծեծ ուտելու անարժաններից. Ֆարմանյան

© Sputnik / Aram NersesyanՍամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Բաժանորդագրվել
Նախկին պատգամավորը համոզված է` Փաշինյանը երբեք անվտանգություն չի բերելու հայ ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանյան ընդդիմությունը պետք է այլընտրանքային ծրագրեր ներկայացնի ժողովրդին ու կարողանա լուծել մեկ խնդիր` հեռացնել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։
Նա նախ հայտարարեց, որ իրեն վատ է զգում մոտենալ մի ամբիոնի, որը խորհրդանշում է քաղաքական մեծամասնության կողմից գռեհիկ մեծամտություն, անպատասխանատվություն, ինչպես նաև ընդդիմության հանդեպ անթույլատրելի վերաբերմունք։
«Նաև, ցավոք սրտի, այս դահլիճն ու ամբիոնը խորհրդանշում են մեր խորհրդարանական ընդդիմության ձախողումը»,– ընդգծեց Ֆարմանյանը։
Ըստ նրա` վաղուց արդեն անցել է փաստարկներ բերելու ժամանակը, թե ինչի համար է պետք հեռացնել Փաշինյանին։ Նախկին պատգամավորի խոսքով` Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման ամեն օրով, արձանագրված ամենօրյա արդյունքով պատասխանել է հարցին, թե ինչու է ինքը քայլող փորձանք` որպես ՀՀ վարչապետ։ Ֆարմանյանը համոզված է, որ ժողովրդի պահանջն ընդդիմությունից ոչ թե այն է, որ մենք մերոնցով հավաքվենք, միմյանց լսենք, ծափ տանք, ուրախանանք ու գնանք տուն, այլ Փաշինյանին հեռացնելու հարցը լուծելն է։
«Ընդդիմությունը դրա համար է, ուրիշ որևէ այլ բանի համար չէ։ 2021 թվականին ՀՀ ոչ մի քաղաքացի չի ընտրել այսօր այստեղ նստած ընդդիմությանը որևէ այլ նպատակով, քան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Խնդիր, որ մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է։ Մենք պարտավոր ենք այս ճշմարտությունը բարձրաձայնել։ Դուք ԱԺ–ում հայտնվել եք իմ ու ինձ նմանների քվեների արդյունքում` լուծելու մեկ խնդիր, ոչ թե այստեղ ծեծ ուտելու անարժանների կողմից և հետո էլի գալ ու նստել նույն տեղը։ Ընդդիմությունը նաև այլընտրանքային ծրագրեր պետք է առաջարկի, այլ ոչ թե ասի` ժողովուրդը, եթե դուրս գա… ինչի՞ պիտի դուրս գա, եթե ինքը չի լսում հոդաբաշխ այլընտրանք, թե դու ինչ ես առաջարկում Փաշինյանի բերած ծրագրին»,– հայտարարեց Ֆարմանյանը։
Նա համոզված է` Փաշինյանը երբեք անվտանգություն չի բերելու հայ ժողովրդին, նրա խոստացած խաղաղությունը ժամանակավոր նվեր է արտաքին տերերի կողմից` վերարտադրելու նրա իշխանությունը, որից հետո Փաշինյանը բարեհաջող կերպով կամպամոնտաժի ՀՀ–ն։
«Սիրելի ընդդիմադիրներ, մենք կտրված ենք իրականությունից ու մեր ժողովրդից, իսկ ժողովուրդն իր հայացքն ուղղել է ընդդիմությանը, որ նա լուծի այդ խնդիրը։ Նա չի սպասում, որ ընդդիմությունը պետք է գա այս դահլիճ ու անամոթաբար ծեծ ուտի ու շարունակի։ Կներեք, ես բարձրաձայնեցի ճշմարտության այն 5 տոկոսը, որի մասին մեր ժողովուրդը խոսում է»,– եզրափակեց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ իր 28 պատգամավորի ստորագրությունը փոխանցում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործըթնաց սկսելու համար։
ՀՀ ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։
Լրահոս
0