https://arm.sputniknews.ru/20250926/viravvorakan-ban-chka-hakvob-arshakjany-qp-hamagumarin-chmasnakcelu-masin-93928737.html
Վիրավորական բան չկա. Հակոբ Արշակյանը` ՔՊ համագումարին չմասնակցելու մասին
Վիրավորական բան չկա. Հակոբ Արշակյանը` ՔՊ համագումարին չմասնակցելու մասին
Sputnik Արմենիա
Հակոբ Արշակյանի խոսքով` իր` ԱԺ փոխնախագահ դառնալը քաղաքական որոշում է։ 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T14:16+0400
2025-09-26T14:16+0400
2025-09-26T14:18+0400
հակոբ արշակյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
համագումար
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93926589_0:83:1600:983_1920x0_80_0_0_a3c92587e32b443f252ee54a1b895f23.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Կուսակցության համագումարի մասնակցության և այլ կանոնները սահմանվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապատասխան որոշումներով, և դրանք բոլորի համար են։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով կուսակցության 7-րդ համաժողովին իր մասնակցության արգելքին։Արշակյանը նաև հերյուրանք որակեց հայտարարություններն ու հրապարակումները, թե ինքը խնդիրներ ունի կուսակիցների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի, Վահագն Ալեքսանյանի հետ։ Ինչ վերաբերում է լուրերին, թե դժգոհություն կա, որ նա զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, Արշակյանը ասաց. «Իմ` ԱԺ փոխնախագահ դառնալու հարցը քաղաքական որոշման հարց է և քվեարկությամբ է ընտրվել երկու մակարդակում. առաջինը՝ կուսակցության վարչության, երկրորդը՝ խմբակցության մակարդակում»։«Հանգստացի մի հատ, արա՛». Ազգային ժողովում կրկին լարված իրավիճակ էՀիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ էր, չի մասնակցել կուսակցության 7-րդ համաժողովին, քանի որ անդամավճարի պարտք ունի։ ԶԼՄ տեղեկություններով` խոսքը 30 հազար դրամի մասին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93926589_90:0:1511:1066_1920x0_80_0_0_251c327073a751219e951ef4f86344ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), համագումար, աժ (ազգային ժողով)
հակոբ արշակյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), համագումար, աժ (ազգային ժողով)
Վիրավորական բան չկա. Հակոբ Արշակյանը` ՔՊ համագումարին չմասնակցելու մասին
14:16 26.09.2025 (Թարմացված է: 14:18 26.09.2025) Հակոբ Արշակյանի խոսքով` իր` ԱԺ փոխնախագահ դառնալը քաղաքական որոշում է։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Կուսակցության համագումարի մասնակցության և այլ կանոնները սահմանվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապատասխան որոշումներով, և դրանք բոլորի համար են։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով կուսակցության 7-րդ համաժողովին իր մասնակցության արգելքին։
«Իմացել եմ, որ նման որոշում կա կայացված, իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես կատարել եմ։ Այս հարցով արդեն տրվել են պարզաբանումներ, ես այդ ընթացքում Չինաստանում եմ եղել, սակայն չեմ ցանկանում դետալների մեջ մտնել։ Միայն կասեմ, որ որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, որևէ վիրավորական բան չկա»,– շարունակեց նա։
Արշակյանը նաև հերյուրանք որակեց հայտարարություններն ու հրապարակումները, թե ինքը խնդիրներ ունի կուսակիցների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի, Վահագն Ալեքսանյանի հետ։ Ինչ վերաբերում է լուրերին, թե դժգոհություն կա, որ նա զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, Արշակյանը ասաց. «Իմ` ԱԺ փոխնախագահ դառնալու հարցը քաղաքական որոշման հարց է և քվեարկությամբ է ընտրվել երկու մակարդակում. առաջինը՝ կուսակցության վարչության, երկրորդը՝ խմբակցության մակարդակում»։
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ էր,
չի մասնակցել կուսակցության 7-րդ համաժողովին, քանի որ անդամավճարի պարտք ունի։ ԶԼՄ տեղեկություններով` խոսքը 30 հազար դրամի մասին է։