https://arm.sputniknews.ru/20250926/pashtvonankutjun-n2-azatvel-e-qreakan-vostikanutjan-armaviri-marzajin-varchutjan-pety-93924881.html
Պաշտոնանկություն N2. ազատվել է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը
Պաշտոնանկություն N2. ազատվել է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը
Sputnik Արմենիա
Սա արդեն այսօրվա երկրորդ պաշտոնանկությունն է ոստիկանության Արմավիրի բաժնում։ 26.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-26T13:52+0400
2025-09-26T13:52+0400
2025-09-26T14:01+0400
պաշտոնանկություն
արմավիր
մերձավան
սպանություն
վալոդյա գրիգորյան
փարաքար
արթուր բդոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93928584_0:0:1039:585_1920x0_80_0_0_0137ba5a110eb27cd896748cadc8ace7.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:Մերձավանում սեպտեմբերի 23–ի ուշ երեկոյան տեղի ունեցած սպանության ֆոնին սա արդեն այսօրվա երկրորդ պաշտոնանկությունն է ոստիկանության Արմավիրի բաժնում։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, սպանողը չի հայտնաբերվել. քննիչՀավելենք, որ սեպտեմբերի 23–ին Մերձավանում տեղի ունեցած դաժան սպանության գործով որևէ կասկածյալ մինչ այս պահը չկա, նաև չկա հաստատված վարկած։
արմավիր
մերձավան
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93928584_33:0:993:720_1920x0_80_0_0_c71ff468c9cb7cc445df47876fe8531b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պաշտոնանկություն, արմավիր, մերձավան, սպանություն, վալոդյա գրիգորյան, փարաքար, արթուր բդոյան
պաշտոնանկություն, արմավիր, մերձավան, սպանություն, վալոդյա գրիգորյան, փարաքար, արթուր բդոյան
Պաշտոնանկություն N2. ազատվել է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետը
13:52 26.09.2025 (Թարմացված է: 14:01 26.09.2025) Սա արդեն այսօրվա երկրորդ պաշտոնանկությունն է ոստիկանության Արմավիրի բաժնում։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Մերձավանում սեպտեմբերի 23–ի ուշ երեկոյան տեղի ունեցած սպանության ֆոնին սա արդեն այսօրվա երկրորդ պաշտոնանկությունն է ոստիկանության Արմավիրի բաժնում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Հավելենք, որ սեպտեմբերի 23–ին Մերձավանում տեղի ունեցած դաժան սպանության գործով որևէ կասկածյալ մինչ այս պահը չկա, նաև չկա հաստատված վարկած։