00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանն ազատվել է պաշտոնից

© Photo : press office of the Investigative Committee of RAՀրաչյա Ղազարյան
Հրաչյա Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2025
Բաժանորդագրվել
ՔԿ պետի հրամանագրում նշված է, որ Ղազարյանն ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Մերձավանում տեղի ունեցած սպանության ֆոնին Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հրաման է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
Պողոսյանի հրամանագրում նշված է, որ Ղազարյանն ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա։
ՔԿ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվում է նույն վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հրամայում եմ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահել նույն վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Սարգսի Ղազարյանին' մինչև հաստիքի համալրումը»,– ասված է հրամանագրում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, սպանողը չի հայտնաբերվել. քննիչ
Հավելենք, որ սեպտեմբերի 23–ին Մերձավանում տեղի ունեցած դաժան սպանության գործով որևէ կասկածյալ մինչ այս պահը չկա, նաև չկա հաստատված վարկած։
Լրահոս
0