00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից․ Մեսրոպ Առաքելյանը՝ Մերձավանի դեպքի մասին

© SputnikՄեսրոպ Առաքելյան
Մեսրոպ Առաքելյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2025
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ իրավապահ համակարգը պետք է պատվախնդրություն դրսևորի այս հանցագործությունն արագ բացահայտելու համար, քանի որ երկրորդ սպանվածն էլ ոստիկան է։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Իշխանությունների և իրավապահ համակարգի շահերից է բխում Մերձավանում տեղի ունեցած սպանությունը օր առաջ բացահայտելը։ Փարաքարի մշակույթի տան մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության մասին
Նշենք, որ մշակույթի տանն անցկացվում է սեպտեմբերի 23–ին կեսգիշերին մոտ Մերձավանում սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։
«Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից առնվազն հիմա։ Իրավապահ համակարգի և իշխանությունների պատասխանատվությունը նաև կայանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ»,- ասաց Առաքելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ կատարվածի մեջ, թե՞ ոչ։
Նա հիշեցրեց, որ Մերձավանում սպանվել է նաև Վալոդյա Գրիգորյանի ընկերը՝ Կարեն Աբրահամյանը, որը ոստիկանության ծառայող է, ուստի ոստիկանությունը պետք է պատվախնդրություն դրսևորի նաև այս առումով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրավապահ համակարգը մեղավո՞ր է Մերձավանում տեղի ունեցած սպանության համար, Առաքելյանը նշեց՝ իրավապահ համակարգը պատասխանատվություն ունի երկրում հանցագործությունների կանխարգելման համար։ Սակայն այսօր երկրում վխտում է ապօրինի զենքը, և այդ ուղղությամբ, ըստ Առաքելյանի, էական քայլեր չեն ձեռնարկվում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, սպանողը չի հայտնաբերվել. քննիչ
Լրահոս
0