https://arm.sputniknews.ru/20250925/aktiv-ashkhatanqner-en-yntanum-arpine-sargsjany-merdzavani-spanutjan-masin-93881706.html
Ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության մասին
Ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության մասին
Sputnik Արմենիա
Ներքին գործերի նախարարը նշեց, որ նորությունների դեպքում հանրությանը կհայտնեն։ 25.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-25T17:35+0400
2025-09-25T17:35+0400
2025-09-25T17:37+0400
փարաքար
մերձավան
սպանություն
վալոդյա գրիգորյան
հոգեհանգիստ
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823048_0:84:1600:984_1920x0_80_0_0_14182b413d0301ae47710bf8d95268b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Փարաքարի Մշակույթի պալատի մոտ լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որը մասնակցում էր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը։Նա շեշտեց՝ երբ իրավապահ մարմիններն ունենան արժանահավատ տեղեկատվություն, անպայման կհայտնեն։Նշենք, որ Փարաքարի համայնքապետի հոգեհանգստի արարողությանը նախարար Արփինե Սարգսյանի հետ մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը, որը երեկ առավոտյան նաև Վոլոդիա Գրիգորյանի ծնողների տուն է այցելել։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, սպանողը չի հայտնաբերվել. քննիչ
փարաքար
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823048_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1a54a9151f4f39b54bda4247384e0a46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարաքար, մերձավան, սպանություն, վալոդյա գրիգորյան, հոգեհանգիստ, արփինե սարգսյան
փարաքար, մերձավան, սպանություն, վալոդյա գրիգորյան, հոգեհանգիստ, արփինե սարգսյան
Ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Արփինե Սարգսյանը՝ Մերձավանի սպանության մասին
17:35 25.09.2025 (Թարմացված է: 17:37 25.09.2025) Ներքին գործերի նախարարը նշեց, որ նորությունների դեպքում հանրությանը կհայտնեն։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik․ Այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Փարաքարի Մշակույթի պալատի մոտ լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, որը մասնակցում էր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը։
«Այս պահի դրությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում, այլ բան չունեմ ասելու։ Լրացուցիչ կտեղեկացնեմ»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ սգո սրահը հարցազրույցի վայր չէ։
Նա շեշտեց՝ երբ իրավապահ մարմիններն ունենան արժանահավատ տեղեկատվություն, անպայման կհայտնեն։
Նշենք, որ Փարաքարի համայնքապետի հոգեհանգստի արարողությանը նախարար Արփինե Սարգսյանի հետ մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը, որը երեկ առավոտյան նաև Վոլոդիա Գրիգորյանի ծնողների տուն է այցելել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով
սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։ Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։