https://arm.sputniknews.ru/20250925/tehrany-chi-sheghvi-khaghagh-atvomi-zargacman-ughuc-eslamin-irani-ev-rd-i-nakhagtseri-masin-93893040.html
Թեհրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց. Էսլամին՝ Իրանի և ՌԴ-ի նախագծերի մասին
Թեհրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց. Էսլամին՝ Իրանի և ՌԴ-ի նախագծերի մասին
Sputnik Արմենիա
ԻԱԷԿ-ի ղեկավարի խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև Արևմուտքի ճնշման ներքո ՄԱԳԱՏԷ-ն խնդիրներ է ստեղծում այդտեղ: 25.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-25T20:23+0400
2025-09-25T20:23+0400
2025-09-25T21:46+0400
թեհրան
շհկ
իրանի իսլամական հանրապետություն
«ռոսատոմ»
ատոմային էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93885086_0:64:3092:1803_1920x0_80_0_0_e95fce9cfd47f85c3da00ef8b308232b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Իրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց։ Այս մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Մոհամմադ Էսլամին հայտարարել է Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում:Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին կօգնի հաղթահարել պատժամիջոցները. նախագահՆրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը ազգային մեծ ձեռքբերում է, սակայն Թեհրանն այդ ոլորտում բախվել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա-խմբ.) հակազդեցությանը:Ինչպես նշել է Էսլամին, արևմտյան երկրները ձգտում են ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, չնայած այն համապատասխանում է չափանիշներին:Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակին Իրանը 1 մլրդ դոլար է ներդրել երկրում ատոմային բլոկների կառուցման համար՝ գումարը փոխանցելով ֆրանսիական ընկերության: Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետները նույնիսկ սկսել էին շինարարությունը, բայց հետո հրաժարվեցին նախագծերից։«Դրանից հետո ոչ մի ընկերության, որը ցանկանում էր համագործակցել մեզ հետ, թույլ չտվեցին դա անել», – ասել է Էսլամին:Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. ՓաշինյանՍակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կարող ստիպել Թեհրանին հանձնվել։ ԻԱԷԿ-ի ղեկավարը պնդում է՝ երկրի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև ՄԱԳԱՏԷ-ն Արևմուտքի ճնշման ներքո խնդիրներ է ստեղծում այդտեղ:Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իրանն արտադրում է աշխարհի ամբողջ ատոմային էներգիայի միայն 3 %-ը, սակայն ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների 25 %-ը բաժին է ընկնում հենց ԻԻՀ-ին:«Բավակա՛ն է։ Իրանի և իրանական ծրագրի ուղին լիովին թափանցիկ է, և մենք դրանից չենք շեղվի», - ընդգծել է Էսլամին։Նա հավելել է, որ Իրանում կասեցված նախագծերը վերսկսել է «Ռոսատոմը», ինչը թույլ է տվել ինտեգրել ռուսական և գերմանական տեխնոլոգիաները: Էսլամիի խոսքով` Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Թեհրանը մտադիր է «Ռոսատոմի» հետ տարբեր հզորությունների նոր կայաններ կառուցել։Միայն ՌԴ–ն ունի ատոմային էներգետիկայի ամբողջ շղթայի ապահովման հնարավորություն․ Պուտին«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93885086_198:0:2929:2048_1920x0_80_0_0_e719da6b8b1cfda714a2202681429f1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, շհկ, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ատոմային էներգետիկա
թեհրան, շհկ, իրանի իսլամական հանրապետություն, «ռոսատոմ», ատոմային էներգետիկա
Թեհրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց. Էսլամին՝ Իրանի և ՌԴ-ի նախագծերի մասին
20:23 25.09.2025 (Թարմացված է: 21:46 25.09.2025) ԻԱԷԿ-ի ղեկավարի խոսքով` Իրանի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև Արևմուտքի ճնշման ներքո ՄԱԳԱՏԷ-ն խնդիրներ է ստեղծում այդտեղ:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Իրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց։ Այս մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Մոհամմադ Էսլամին հայտարարել է Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում:
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը ազգային մեծ ձեռքբերում է, սակայն Թեհրանն այդ ոլորտում բախվել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա-խմբ.) հակազդեցությանը:
«Ակնհայտ դրսևորումներ են պատժամիջոցները, սպառնալիքները, ահաբեկումը, արդյունաբերական սաբոտաժը և ռազմական գործողությունները, ինչը միայն հիմա չէ, որ կատարվում է։ Նրանք լավ հասկանում և մասնավոր կարգով ընդունում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչ մի սպառնալիք չի պարունակում, սակայն ճնշումն ամեն օր աճում է»,- հայտարարել է ԻԱԷԿ-ի ղեկավարը։
Ինչպես նշել է Էսլամին, արևմտյան երկրները ձգտում են ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, չնայած այն համապատասխանում է չափանիշներին:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակին Իրանը 1 մլրդ դոլար է ներդրել երկրում ատոմային բլոկների կառուցման համար՝ գումարը փոխանցելով ֆրանսիական ընկերության: Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետները նույնիսկ սկսել էին շինարարությունը, բայց հետո հրաժարվեցին նախագծերից։
«Դրանից հետո ոչ մի ընկերության, որը ցանկանում էր համագործակցել մեզ հետ, թույլ չտվեցին դա անել», – ասել է Էսլամին:
Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կարող ստիպել Թեհրանին հանձնվել։ ԻԱԷԿ-ի ղեկավարը պնդում է՝ երկրի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև ՄԱԳԱՏԷ-ն Արևմուտքի ճնշման ներքո խնդիրներ է ստեղծում այդտեղ:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իրանն արտադրում է աշխարհի ամբողջ ատոմային էներգիայի միայն 3 %-ը, սակայն ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների 25 %-ը բաժին է ընկնում հենց ԻԻՀ-ին:
«Բավակա՛ն է։ Իրանի և իրանական ծրագրի ուղին լիովին թափանցիկ է, և մենք դրանից չենք շեղվի», - ընդգծել է Էսլամին։
Նա հավելել է, որ Իրանում կասեցված նախագծերը վերսկսել է «Ռոսատոմը», ինչը թույլ է տվել ինտեգրել ռուսական և գերմանական տեխնոլոգիաները: Էսլամիի խոսքով` Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Թեհրանը մտադիր է «Ռոսատոմի» հետ տարբեր հզորությունների նոր կայաններ կառուցել։
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: