https://arm.sputniknews.ru/20250925/erevany-magate-i-ev-gvortsynkerneri-het-hamategh-kyntri-aek-i-nvor-optimal-tarberak-pashinjan-93889535.html
Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան
Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը: 25.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-25T19:42+0400
2025-09-25T19:42+0400
2025-09-25T19:47+0400
նիկոլ փաշինյան
ատոմակայան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
մոսկվա
մագատէ
համաժողով
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93887861_0:0:1920:1080_1920x0_80_0_0_376c85721bd01eae23e7d4f2247ebb43.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությամբ կորոշի, թե որն է փոխարինման օպտիմալ տարբերակ ՀԱԷԿ–ի համար, որի շահագործման ժամկետը լրանում է 2036 թվականին: Այս մասին Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով՝ միջուկային էներգետիկան առանցքային դեր է խաղում կայուն և մաքուր էներգամատակարարմանապահովման գործում՝ նպաստելով ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցմանը և ցածր ածխաջրերի զարգացմանը: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայն կիրառումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի նշանակությունը:Հայաստանում տրամաբանականը կլիներ ռուսական նախագծով էներգաբլոկ կառուցել. ՄԱԳԱՏԷ–ի փոխտնօրենՄիաժամանակ, Հայաստանի վարչապետի կարծիքով, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել միջուկային անվտանգության ապահովման համար։ Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններինևվերահաստատում է իր հավատարմությունըչտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին և սկզբունքներին:Միևնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունըիշխանությունների վրա հատուկ պատասխանատվություն է դնում ներկա և ապագա սերունդների առջև: Կառավարությունը, ըստ ՀՀ վարչապետի, գործադրում է բոլոր ջանքերը՝ պահպանելու Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ամենաբարձր մակարդակը:Պարբերաբար անցկացվում է ստուգում և գնահատում, և դրանց զեկույցները վկայում են, որ ԱԷԿ-ը շահագործվում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան, ինչի վկայությունը միջուկային և ճառագայթային անվտանգության հետ կապված միջադեպերի բացակայությունն է: Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին կայանում իրականացված լայնածավալ արդիականացման հիմքում հենց այդ սկզբունքն է եղել, ինչի շնորհիվ հաջողվել է ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը:Ռուսաստանը պատրաստ է ԱԷԿ-ի հետ կապված Հայաստանին տարբեր սցենարներ առաջարկել. Զախարովա«Այս նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք», - ասել է վարչապետը:Նրա կարծիքով՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կդնի դրանից հետո նոր էներգաբլոկի սահուն անցման համար, ինչը վերջնանպատակ է:Նոր էներգետիկ օբյեկտները, որոնք, ըստ նրա, շահագործման կհանձնվեն, կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։Վարչապետը նաև նշել է, որ առաջավոր միջուկային տեխնոլոգիաները կարևոր են գյուղատնտեսության, գիտության, բժշկության, էկոլոգիայի և կրթության ոլորտներում դրանց կիրառման տեսանկյունից:«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասինՀամաժողովին մասնակցում ենատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Правительство Армении утвердило политику сохранения атомной электростанции - Пашинян
Sputnik Արմենիա
Правительство Армении утвердило политику сохранения атомной электростанции - Пашинян
2025-09-25T19:42+0400
true
PT3M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93887861_279:0:1719:1080_1920x0_80_0_0_c73839370638a5ea5ce31ea078e71035.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), մոսկվա, մագատէ, համաժողով, տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), մոսկվա, մագատէ, համաժողով, տեսանյութեր, տեսանյութ, видео
Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան
19:42 25.09.2025 (Թարմացված է: 19:47 25.09.2025) Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությամբ կորոշի, թե որն է փոխարինման օպտիմալ տարբերակ ՀԱԷԿ–ի համար, որի շահագործման ժամկետը լրանում է 2036 թվականին: Այս մասին Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ միջուկային էներգետիկան առանցքային դեր է խաղում կայուն և մաքուր էներգամատակարարմանապահովման գործում՝ նպաստելով ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցմանը և ցածր ածխաջրերի զարգացմանը: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայն կիրառումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի նշանակությունը:
Միաժամանակ, Հայաստանի վարչապետի կարծիքով, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել միջուկային անվտանգության ապահովման համար։ Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններինևվերահաստատում է իր հավատարմությունըչտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին և սկզբունքներին:
«Հաշվի առնելով այս նկատառումները՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱԷԿ-ի՝ որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչի պահպանման քաղաքականությունը։ԱյսօրՀայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30 %-ն արտադրվում է ԱԷԿ-ում։ Կայանի անվտանգ շահագործումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթությունէ և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման գործում», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունըիշխանությունների վրա հատուկ պատասխանատվություն է դնում ներկա և ապագա սերունդների առջև: Կառավարությունը, ըստ ՀՀ վարչապետի, գործադրում է բոլոր ջանքերը՝ պահպանելու Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ամենաբարձր մակարդակը:
Պարբերաբար անցկացվում է ստուգում և գնահատում, և դրանց զեկույցները վկայում են, որ ԱԷԿ-ը շահագործվում է ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին համապատասխան, ինչի վկայությունը միջուկային և ճառագայթային անվտանգության հետ կապված միջադեպերի բացակայությունն է: Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին կայանում իրականացված լայնածավալ արդիականացման հիմքում հենց այդ սկզբունքն է եղել, ինչի շնորհիվ հաջողվել է ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը:
«Այս նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլ «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ Հայաստանի արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք», - ասել է վարչապետը:
Նրա կարծիքով՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կդնի դրանից հետո նոր էներգաբլոկի սահուն անցման համար, ինչը վերջնանպատակ է:
«Այս համատեքստում Հայաստանը մտադիր է հետագայում ևս սերտ համագործակցություն զարգացնել ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ՝ որոշելու գոյություն ունեցող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ տարբերակը՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը», - ասել է Փաշինյանը:
Նոր էներգետիկ օբյեկտները, որոնք, ըստ նրա, շահագործման կհանձնվեն, կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։Վարչապետը նաև նշել է, որ առաջավոր միջուկային տեխնոլոգիաները կարևոր են գյուղատնտեսության, գիտության, բժշկության, էկոլոգիայի և կրթության ոլորտներում դրանց կիրառման տեսանկյունից:
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Համաժողովին մասնակցում ենատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: