00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային կազմակերպություններն այլևս չեն հրաժարվում ատոմային նախագծերից. ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին  - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2025
Բաժանորդագրվել
Միջուկային էներգիայի պահանջարկն աճում է ինչպես զարգացող երկրներում, այնպես էլ զարգացած երկրներում, որտեղ ԱԲ-ն ու տվյալների կենտրոնները ավելի ու ավելի շատ էներգիա են պահանջում:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարել են հրաժարվել ատոմային էներգետիկայի հետ կապված նախագծերից։ Այս մասին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի կլոր սեղանի ժամանակ։
Ինչպես նշել է Գրոսին, ընդհուպ մինչև այս տարի այդ կազմակերպություններն արգելում էին ցանկացած նախագիծ, եթե անվանման մեջ «միջուկային» բառը կար: Բայց, բարեբախտաբար, այդ պրակտիկան դադարել է, և հունիսին Գրոսին ինքը Համաշխարհային բանկի նախագահի հետ համաձայնագիր է ստորագրել նման նախագծերի ֆինանսավորման հնարավորության վերաբերյալ:
Երևանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկերների հետ համատեղ կընտրի ԱԷԿ-ի նոր օպտիմալ տարբերակ. Փաշինյան
Այդ իմաստով ՄԱԳԱՏԷ-ի համար կարևոր է համագործակցություն հաստատել նաև ԲՐԻԿՍ–ի երկրների ֆինանսական հաստատությունների հետ։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ մոտ ժամանակներս կարելի է նման նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ մեծ թվով դիմումներ ակնկալել Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից:
Գրոսիի տեսանկյունից՝ շատ կարևոր է, որ երկրները հասանելիություն ունենան ոչ միայն մոդուլային և միկրոռեակտորային նոր տեխնոլոգիաներին, այլև վաղուց գործող տեխնոլոգիաներին: Դրանց հետագա զարգացման համար հսկայական հնարավորություններ են առաջացել։
«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:
Արհեստական բանականության և տվյալների կենտրոնների կիրառման աճը նույնպես խթանում է տոմային էներգիայի պահանջարկը։ Այդ կապակցությամբ դեկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է Վիեննայի իր կենտրոնակայանում էներգետիկայի և ԱԲ-ի փոխկապակցվածության վերաբերյալ խորհրդաժողով անցկացնել:
Թանկ ու ռիսկային. մասնագետը` ԱՄՆ–ի հետ Հայաստանի էներգետիկ համագործակցության մասին
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի կարևոր դերը` որպես նոր միջուկային տեխնոլոգիաների (ներառյալ լողացող ԱԷԿ-երը), ինչպես նաև հեռանկարային տեխնոլոգիաների, այդ թվում՝ միջուկային սինթեզի ոլորտի առաջամարտիկ:
Համաժողովին մասնակցում ենատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ:
Լրահոս
0