https://arm.sputniknews.ru/20250924/bvoris-avagjany-nakhnakan-tvjalvov-inqnaspan-e-eghel-sankt-peterburgum-hh-hjupatvosaranum-93824345.html
Բորիս Ավագյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում
Բորիս Ավագյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավագյանին ուղեկցել է ռազմական ոստիկանությունը, քանի որ մաքսավճարները վճարելուց խուսափելու նրա գործը կասեցվել էր հատուկ ռազմական... 24.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-24T13:15+0400
2025-09-24T13:15+0400
2025-09-24T13:15+0400
բորիս ավագյան
մահ
սանկտ պետերբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93814784_0:0:1381:776_1920x0_80_0_0_98a3aa36987b90025a76be1d6e3d892d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գործարար Բորիս Ավագյանը, որը նախօրեին փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։Նախօրեին Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգի գծով Ռոսռեեստրի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանից, որտեղ նրան տեղափոխել էին խափանման միջոցն ընտրելու համար` դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել։Telegram ալիքներում կադրեր են հայտնվել Բորիս Ավագյանի մահվան վայրից։Նշենք, որ դեռ 2022 թվականին Ավագյանը հայտարարել էր Ռուսաստանից ապաստան խնդրելու մտադրության մասին, նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները նրան քաղաքական հետապնդման են ենթարկում և փորձում են լռեցնել քրեական վարույթի միջոցով։ Հայտնում էին, որ խոսքը ծխախոտային բիզնեսի մասին է, որոնք համակարգում են իշխանության ներկայացուցիչները։Ինքը` Ավագյանը, հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ օգնել է բարձրաստիճան պաշտոնյաներին (ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Անանյանին) մաքսային խարդախություններ իրականացնելու հարցում։ Գործում շոշափվում էր նաև Հրաչյա Հակոբյանի (վարչապետի կնոջ եղբոր – խմբ.) անունը։Ավագյանը «Սանկտ Պետերբուրգ» առևտրային նավահանգստի խոշորագույն մաքսային բրոքերի նախկին ղեկավարն էր, իսկ 2010 թվականից զբաղեցնում էր Լենինգրադի մարզի գծով Ռոսիմուշչեստվոյի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Следователи СК Петербурга прибыли в консульство Армении, где, по предварительным данным, нашли мертвым экс-чиновника Росимущества Бориса Авакяна.
Sputnik Արմենիա
Следователи СК Петербурга прибыли в консульство Армении, где, по предварительным данным, нашли мертвым экс-чиновника Росимущества Бориса Авакяна.
2025-09-24T13:15+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93814784_117:0:1152:776_1920x0_80_0_0_ebb52f71af67ab74d429fe6630aadd7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բորիս ավագյան, մահ, սանկտ պետերբուրգ
բորիս ավագյան, մահ, սանկտ պետերբուրգ
Բորիս Ավագյանը, նախնական տվյալով, ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանում
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավագյանին ուղեկցել է ռազմական ոստիկանությունը, քանի որ մաքսավճարները վճարելուց խուսափելու նրա գործը կասեցվել էր հատուկ ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գործարար Բորիս Ավագյանը, որը նախօրեին փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից, նախնական տեղեկություններով,
ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում։ Այս մասին հայտնել է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Նախօրեին Սանկտ Պետերբուրգի դատարանների միացյալ մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգի գծով Ռոսռեեստրի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը փախել է Կրոնշտադտի շրջանային դատարանից, որտեղ նրան տեղափոխել էին խափանման միջոցն ընտրելու համար` դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավագյանին ուղեկցել է ռազմական ոստիկանությունը, քանի որ մաքսավճարները վճարելուց խուսափելու նրա գործը կասեցվել էր հատուկ ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի հետ կապված։ Սակայն նախկին պաշտոնյան այդպես էլ չի մեկնել հատուկ գործողությունների գոտի, այդ իսկ պատճառով դատարանը միջնորդություն էր ստացել գործը վերաբացելու վերաբերյալ, քանի որ այդ պայմանագիրը դադարեցվել էր։ Ավագյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, հավելել է զրուցակիցը։
Telegram ալիքներում կադրեր են հայտնվել Բորիս Ավագյանի մահվան վայրից։
Նշենք, որ դեռ 2022 թվականին Ավագյանը
հայտարարել էր Ռուսաստանից ապաստան խնդրելու մտադրության մասին, նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները նրան քաղաքական հետապնդման են ենթարկում և փորձում են լռեցնել քրեական վարույթի միջոցով։ Հայտնում էին, որ խոսքը ծխախոտային բիզնեսի մասին է, որոնք համակարգում են իշխանության ներկայացուցիչները։
Ինքը` Ավագյանը, հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ օգնել է բարձրաստիճան պաշտոնյաներին (ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Անանյանին) մաքսային խարդախություններ իրականացնելու հարցում։ Գործում շոշափվում էր նաև Հրաչյա Հակոբյանի (վարչապետի կնոջ եղբոր – խմբ.) անունը։
Ավագյանը «Սանկտ Պետերբուրգ» առևտրային նավահանգստի խոշորագույն մաքսային բրոքերի նախկին ղեկավարն էր, իսկ 2010 թվականից զբաղեցնում էր Լենինգրադի մարզի գծով Ռոսիմուշչեստվոյի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։