00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարադատության «ձևականացում» էր․ պաշտպանը համեմատում է Միքայել սրբազանի և Բաքվի դատերը

© SputnikАдвокаты Ерем Саркисян и Ара Зограбян во время судебного заседания по делу предводителя Ширакской епархии архиепископа Микаэла Аджапахяна (15 августа 2025). Еревaн
Адвокаты Ерем Саркисян и Ара Зограбян во время судебного заседания по делу предводителя Ширакской епархии архиепископа Микаэла Аджапахяна (15 августа 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2025
Բաժանորդագրվել
Պաշտպանները քննարկում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ներկայացնելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող դատաքննության և կայացված վերդիկտի մասով պաշտպանները քննարկում են դատավոր Արմինե Մելիքսեթյանին կարգապահական, նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու հարցը։ Այս մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնեն դատավճռի հրապարակումից հետո։
«Եթե դատավորն առաջին իսկ պահից այդքան կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց այդ կետից՝ առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու։ Եթե որոշել էր, որ արդար է լինելու, կաշկանդվելու ոչինչ չուներ։ Սա արդարադատության ձևականացում էր»,- ասաց Սարգսյանը։
Նա համեմատություն անցկացրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունների միջև։ Ըստ նրա՝ Բաքվում ևս արդարադատության ձևականացում է արվում, կան դատավորներ, պաշտպաններ, մեղավորներ, վկաները գալիս են, ցուցմունքներ են տալիս, այսինքն՝ ամեն ինչ ձևական առումով ապահովում են։
«Բայց մեկը կա՞, որ կարծում է՝ այնտեղ օրինական դատաքննություն է արվում, ձևն է ապահովվում։ Ցավոք սրտի, ՀՀ-ում հենց հիմա տեղի ունեցավ նույն գործընթացը»,- ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Պաշտպան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ կանխատեսում են, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։
Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիտ, ուստի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։
Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։
Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Լրահոս
0