https://arm.sputniknews.ru/20250924/ardaradatutjan-dzevakanacum-er-pashtpany-hamematum-e-miqajel-srbazani-ev-baqvi-datery-93842898.html
Արդարադատության «ձևականացում» էր․ պաշտպանը համեմատում է Միքայել սրբազանի և Բաքվի դատերը
Արդարադատության «ձևականացում» էր․ պաշտպանը համեմատում է Միքայել սրբազանի և Բաքվի դատերը
Sputnik Արմենիա
Պաշտպանները քննարկում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ներկայացնելու հարցը։ 24.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-24T18:08+0400
2025-09-24T18:08+0400
2025-09-24T18:20+0400
երեմ սարգսյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92396192_0:83:1600:983_1920x0_80_0_0_909ab9e5e033872c9f0fcf75cb516d05.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող դատաքննության և կայացված վերդիկտի մասով պաշտպանները քննարկում են դատավոր Արմինե Մելիքսեթյանին կարգապահական, նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու հարցը։ Այս մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնեն դատավճռի հրապարակումից հետո։Նա համեմատություն անցկացրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունների միջև։ Ըստ նրա՝ Բաքվում ևս արդարադատության ձևականացում է արվում, կան դատավորներ, պաշտպաններ, մեղավորներ, վկաները գալիս են, ցուցմունքներ են տալիս, այսինքն՝ ամեն ինչ ձևական առումով ապահովում են։Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Պաշտպան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ կանխատեսում են, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիտ, ուստի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92396192_90:0:1511:1066_1920x0_80_0_0_097c68477b6209bce7813e4c04f81aa2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան
երեմ սարգսյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան
Արդարադատության «ձևականացում» էր․ պաշտպանը համեմատում է Միքայել սրբազանի և Բաքվի դատերը
18:08 24.09.2025 (Թարմացված է: 18:20 24.09.2025) Պաշտպանները քննարկում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ներկայացնելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող դատաքննության և կայացված վերդիկտի մասով պաշտպանները քննարկում են դատավոր Արմինե Մելիքսեթյանին կարգապահական, նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար դիմելու հարցը։ Այս մասին մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջնական որոշումը կկայացնեն դատավճռի հրապարակումից հետո։
«Եթե դատավորն առաջին իսկ պահից այդքան կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց այդ կետից՝ առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու։ Եթե որոշել էր, որ արդար է լինելու, կաշկանդվելու ոչինչ չուներ։ Սա արդարադատության ձևականացում էր»,- ասաց Սարգսյանը։
Նա համեմատություն անցկացրեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունների միջև։ Ըստ նրա՝ Բաքվում ևս արդարադատության ձևականացում է արվում, կան դատավորներ, պաշտպաններ, մեղավորներ, վկաները գալիս են, ցուցմունքներ են տալիս, այսինքն՝ ամեն ինչ ձևական առումով ապահովում են։
«Բայց մեկը կա՞, որ կարծում է՝ այնտեղ օրինական դատաքննություն է արվում, ձևն է ապահովվում։ Ցավոք սրտի, ՀՀ-ում հենց հիմա տեղի ունեցավ նույն գործընթացը»,- ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատարանը
մեղադրական վերդիկտ է կայացրել։ Պաշտպան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝
կանխատեսում են, որ սրբազանին անազատության մեջ են պահելու մինչև 2026թ․ խորհրդարանական ընտրությունները։
Սեպտեմբերի 29-ին լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը, այսինքն՝ մեղադրողը պետք է պատժի տեսակի և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Վերդիկտից հետո կայացվելու է դատավճիտ, ուստի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։
Միքայել սրբազանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15–ին էր։
Հիշեցնենք, որ Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։