00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փառք Աստծո, որ ես մեղադրյալի աթոռին եմ․ Միքայել Աջապահյանի եզրափակիչ ելույթը

Բաժանորդագրվել
Շիրակի թեմի առաջնորդը, դիմելով մեղադրող կողմին, ասաց, որ նրանց չի ներելու, քանի որ նրանք լավ գիտեն, թե ինչ են անում։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երջանիկ է և փառք է տալիս Աստծուն, որ հենց մեղադրյալի աթոռին է։ Վստահ է, որ հիմա ինքն ամենաշահեկան տեղում է։ Այդ մասին սրբազանն ասաց այսօր՝ եզրափակիչ ելույթ ունենալով իր գործով դատական նիստի ժամանակ։
«Ինչի՞ համար եմ ես հիմա այստեղ կանգնած ու կանգնած եմ որպես մեղադրյալ։ Որովհետև 92-94թթ․ զոհված իմ եղբայրները, որոնք իմ տարեկիցներն էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ, 2020թ․ իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ եմ։ Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ զրոյացրել է 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։ Ես ամենաշահեկան տեղում եմ։ Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որ այնտեղ նստած տվայտում է էս անարդարությունից։ Առավել ևս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել, քավ լիցի, Աստված մի արասցե, դատարանի տեղը լինելու ցանկություն էլ երբեք չունեմ։ Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է»,- հայտարարեց Աջապահյանը։
Շեշտեց՝ այս իշխանության պայմաններում պատիվ է, ուրախություն և երջանկություն լինել մեղադրյալի աթոռին։
Ինչ վերաբերում է իր խոսքերի համար զղջալուն կամ ներողություն հայցելուն՝ Աջապահյանը հայտարարեց՝ ինչ ասել է, լավ է արել։ Դիմելով մեղադրող կողմին էլ ասաց՝ նրանց չի ներելու, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ են անում և կայծակներ են կուտակել իրենց գլխին։
«Չեմ ասելու՝ մի՛ արա, Տե՛ր, ասելու եմ՝ Տե՛ր, դատի՛ր ըստ արդարության։ Եթե ես իրոք մեղավոր եմ, իմ վրա իջեցրու կայծակները, բայց եթե ես անմեղ եմ․․․»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հայաստանում վերջին անգամ 1953թ–ին էր հոգևորական ձերբակալվել․ պատմաբան
Միաժամանակ, սրբազանը նշեց՝ չարությամբ լցված չէ նրանց հանդեպ, խղճահարություն է զգում։
«Ունենալով հսկայական լծակներ ու հնարավորություններ՝ զբաղված եք ոչնչով»,- ասաց սրբազանը։
Աջապահյանի եզրափակիչ ելույթից հետո դատավոր Արմինե Մելիքսեթյանը հայտնեց, որ վերդիկտը կհրապարակվի վաղը՝ ժամը 17։30-ին։
Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Լրահոս
0